Սա վախի ցայտուն դրսևորում է. Գագիկ Ծառուկյանի հանդիպումներն անցել են ոստիկանական աննախադեպ հսկողությամբ. Իվետա Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.01.2026 | 21:12
ԱՄՆ ցանկացած հարձակում կհանգեցնի Իսրայելի և Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների վրա պատասխան հարձակման. Իրանի խորհրդարանի խոսնակ
11.01.2026 | 20:30
Ահազանգ է ստացվել, որ մատուռի մոտակայքում բուք է, քաղաքացիները չեն կարողանում ինքնուրույն իջնել
11.01.2026 | 20:24
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
11.01.2026 | 19:41
Թրամփը Կուբային կոչ է արել գործարք կնքել ԱՄՆ-ի հետ՝ «քանի դեռ ուշ չէ»
11.01.2026 | 19:02
ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
11.01.2026 | 18:11
Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ, Ճամբարակի, Արագածի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է
11.01.2026 | 17:35
Ահազանգ է ստացվել, որ Գեղակերտ գյուղի Նժդեհի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
11.01.2026 | 17:07
Նարեկ Սամսոնյանը չի պահվում պատժախցային ռեժիմով․ ՔԿԾ
11.01.2026 | 16:35
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման օբյեկտներին
11.01.2026 | 16:19
ԱՄՆ-ը կհանեն Վենեսուելայի նկատմամբ կիրառվող որոշ պատժամիջոցներ՝ նավթի վաճառքը հեշտացնելու համար․ ԱՄՆ ֆինանսների նախարար
11.01.2026 | 15:28
Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը. ԱՆ
11.01.2026 | 14:33
Վթարային ջրանջատում Լոռիում և Արմավիրում
11.01.2026 | 14:25
Instagram-ի 17,5 միլիոն օգտատերերի անձնական տվյալները արտահոսել են DarkNet. Malwarebytes
11.01.2026 | 14:13
Երևանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
11.01.2026 | 14:00
Գարեգին Բ-ն թող չհրապարակեր Արշակ սրբազանի վերաբերյալ նյութերը. Գևորգ եպիսկոպոս Սարոյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ

– Տիկի՛ն Տոնոյան, Տավուշի Ոսկեվան համայնքի բնակիչների հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե վախի մթնոլորտ է, ճանապարհները փակում են, անձնագիր ստուգում: Ո՞վ և ումի՞ց է վախենում իշխանությունը՝ Ծառուկյանի հավաքների՞ց:

– Պարոն Ծառուկյանն առավել քան հստակ անդրադարձել է այս հարցին: Ցավով եմ արձանագրում, որ հատկապես Տավուշի մարզում պարոն Ծառուկյանի հանդիպումը կուսակցական ակտիվի անդամների հետ ուղեկցվում էր ոստիկանական աննախադեպ հսկողության պայմաններում՝ թե՛ Իջևան քաղաքում, թե՛ Ոսկեվան համայնքում: Երկու հանդիպումներին էլ ներկա եմ եղել, և ոստիկանական ուժերի առատությունը աչքի էր զարնում. թե՛ ոստիկաններն էին մեծաթիվ, թե՛ ոստիկանական մեքենաները: Ինչպես հետագայում սոցցանցից տեղեկանալու հնարավորություն ունեցա, այդ հանդիպմանն անգամ Իջևան քաղաքի ոստիկանապետի տեղակալն էր մասնակցում և ամբողջ ընթացքը նկարահանում էր հեռախոսով: Իսկապես ցավում եմ դրա համար: Սա ոչ այլ ինչ է, քան վախի ցայտուն դրսևորում: Ինչպես պարոն Ծառուկյանն է առիթ ունեցել ասելու՝ պարոն Ծառուկյանից պետք չէ վախենալ, պետք է այն սոցիալական խնդիրներից վախենալ, որոնք մտահոգում են մեր ազգաբնակչությանը, իսկ մեր հանդիպումների նպատակը մեկն է՝ պարզել այդ խնդիրները: Ամռան ամիսներին, պարոն Ծառուկյանի հանձնարարությամբ, մեր տարածքային կառույցների պատասխանատուները հանդիպել են ազգաբնակչությանը և պարզել բոլոր այն խնդիրները, որ մտահոգում են նրանց, և հիմա արդեն այս հանդիպումների ընթացքում մեր ազգաբնակչությունը հնարավորություն ունի խոսելու խնդիրների մասին:

Մանիպուլյացիաների միջոցով պարբերաբար փորձ է արվում այս կամ այն առանձին հարցի վրա հանրության ուշադրությունը սևեռել, թե, օրինակ, մենք հանդիպումներում խոսում ենք կրթական չափորոշիչների մասին կամ այլ թեմայով, բայց ո՛չ, հանդիպումներին բազում հարցեր են արծարծվում, մենք լսում ենք այդ խնդիրները և նախանշելու ենք այն գործիքակազմը, որոնցով հնարավոր կլինի դրանք լուծել:

Իսկ պարոն Ծառուկյանի հայտարարությանը, թե վախի մթնոլորտ է տիրում և որ ճանապարհներ փակելով՝ փաստաթղթեր են ստուգում, հենց վերաբերում է սրան: Հատկապես Տավուշի մարզում տպավորություն էր՝ կյանքի ու մահվան գնով Ոստիկանությունը հանձնարարական ուներ կրիմինալ գտնելու ԲՀԿ-ի հանդիպման հետ կապված, այն դեպքում, երբ անվտանգության բոլոր նորմերը պահպանված էին՝ ախտահանող միջոցներ, սոցիալական հեռավորություն էր պահպանվում։ Տպավորություն է՝ Ոստիկանությունը ցուցում էր ստացել՝ սողանցք գտնել և ակտ գրել, միջադեպ հրահրել:

– Գագիկ Ծառուկյանը մեծ հանրահավաք է խոստացել ապագայում: Ընդհանրապես, հանրահավաքային պայքարն օգտագործում են ամբիոն չունեցող ուժերը, մինչդեռ ԲՀԿ-ն ԱԺ-ում երկրորդն է, ազատ եք քննադատություններն ուղղել ԱԺ-ից։ Ի՞նչն է ստիպել հանրահավաքի գնալ:

– Ընդհանրապես, հանրահավաքի գաղափարի վրա մանիպուլյացիաների միջոցով հանրության ուշադրությունը սևեռելու գործիքակազմը մեզ համար բացահայտված է: Պարոն Ծառուկյանը հայտարարել է, որ այո՛, մենք իրականացնելու ենք հանրահավաք: Հանրահավաքի նպատակը մեկն է՝ լսելի դարձնել ժողովրդի ձայնը: Մենք, բնականաբար, խորհրդարանի աշխատանքի ընթացքում օգտագործում ենք բոլոր հարթակները, որպեսզի կարողանանք այս կամ այն ձևաչափով ներկայացնել մեր հավաքագրած խնդիրները: Հանրահավաքը ևս մի հարթակ է, որի ընթացքում պետք է ներկայացնենք բոլոր այն խնդիրները, որոնք հուզում են ազգաբնակչությանը։ Որպես ամենամեծ ընդդիմադիր ուժ՝ օգտագործում ենք բոլոր հարթակները: Որևէ անհատ կամ ուժ չի կարող սահմանափակել հանրահավաքներ անցկացնելու մեր իրավունքը:

– Իսկ ո՞ւր կարող է հասնել հանրահավաքային շարժումը, կարո՞ղ է հասնել, օրինակ, 2018 թվականի հանրահայտ իրադարձությունների մակարդակին։ ԲՀԿ-ն ձգտո՞ւմ է, դրան՝ հանրահավաքներով ժողովրդին դուրս բերել փողոց:

– Ես կանխատեսումներով չեմ զբաղվում։ Մենք առաջնորդվում ենք մեր նախանշած քաղաքական կուրսով: Այս դեպում ունենք իրավիճակ, երբ նպատակադրվել ենք հանրապետության բոլոր մարզերում հանդիպել մեր համերկրացիների հետ՝ պարզելու նրանց մտահոգող խնդիրները և հանրահավաքով նրանց ձայնը լսելի դարձնել իշխանություններին: Որևէ բան դեպի լավը չի փոխվում: Այսօր ունենք խայտառակ իրավիճակ՝ նույն համավարակի գործընթացի տապալման հետ կապված: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը ներկայում պատրաստվում է համավարակի բռնկման երկրորդ փուլին, ամբողջ քաղաքակիրթ աշխարհում արդեն մտահոգիչ ցուցանիշներ են արձանագրվում, իսկ ՀՀ-ում առողջապահության նախարարն ակտիվ լեռնագնացությամբ է զբաղվում և ֆեյսբուքում կիսվում է տպավորություններով:

Ես իսկապես մտահոգված եմ և հարց տալիս բարձրացնելու եմ այդ խնդիրը՝ ի՞նչ է անում իշխանությունը համավարակի երկրորդ ալիքի բռնկման դեմն առնելու համար, որպեսզի չունենանք մարտի իրավիճակը, երբ ուշացած էին քայլերը: Կան բավականին հարցեր թե՛ կրթության, թե՛ առողջապահության, թե՛ գյուղատնտեսության ոլորտներում, թե՛ բանկային համակարգում, և այս բոլոր խնդիրները բարձրացնում են լուրջ սոցիալական հարց, որոնք մենք ծրագրում ենք բարձրացնել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան