Գյումրիի մանկապարտեզները պատրաստվում են վերաբացվել․ ծնողները համաձայն են երեխաներին մանկապարտեզ ուղարկել

Լուրեր

01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
Բոլորը

Հանրապետությունում մանկապարտեզները, պարետի որոշմամբ, պիտի վերաբացվեին մայիսի 20-ից, սակայն, բացառությանբ Երևանի, մյուս համայնքների նախակրթարանների մեծ մասն այդպես էլ դռները չբացեց փոքրիկների առաջ։

Գյումրու 24 մանկապարտեզներից 7-ը, որոնք վերաբացվել էին ու շատ քիչ թվով երեխաների էին ընդունում, բացվելուց մի քանի օր անց դադարեցրել էին  աշխատանքը։ Ծնողները հրաժարվում էին երեխաներին մանկապարտեզ ուղարկել՝ կորոնավիրուսով հիվանդների կտրուկ թվի ավելացման, ինչպես նաև մի շարք կանոնների, հատկապես՝ տանից սնունդ տանելու պատճառով։

Պարետատունը հիմա ավելի մեղմ կանոններ է սահմանել նախակրթարանների աշխատանքի համար։ Մասնավորապես, այժմ նախակրթական հաստատությունում երեխաների խնամքի և կրթության գործընթացը կազմակերպվելու է առավելագույնը 12 հոգանոց խմբերով: Պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև պիտի ապահովվի 1.5 մետր սոցիալական հեռավորություն։ Ապահովվում է, որպեսզի յուրաքանչյուր երեխա մշտապես քնի նույն անկողնում, իսկ անկողնային սպիտակեղենը պետք է ամեն օր փոխվի և լվացվի։

Գյումրիի մանկապարտեզներում այժմ նախապատրաստական եռուզեռ է․ կառույցները երկրորդ փորձից պատրաստվում են վերաբացվել։

«Սեպտեմբերի 15-ից աշխատելու ենք։ Անում ենք բոլոր նախապատրաստական աշխատանքները, զրուցում ենք ծնողների հետ։ Յուրաքանչյուր խմբում 12 երեխա է լինելու։ Բակն արդեն լրիվ մաքրել ենք, ներսում ախտահանման աշխատանքները կատարվել են։ Քաղաքապետարանը հատուկ սարք է տրամադրել ախտահանման համար, ամեն ինչ պատրաստ է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Կարմիր գլխարկ» մանկապարտեզի տնօրեն Շուշանիկ Ստեփանյանը։

Նա նշեց նաև, որ այս տարի նոր ընդունելություն չի եղել, և հիմա 24 երեխա է  հաճախելու մանկապարտեզ։

«Մեր մանկապարտեզն ընդամենը երկու խումբ է և անցյալ տարվա գրանցված երեխաները։ Մի խումբը լրիվ գնացել է դպրոց, իսկ մյուսը երկու մասի ենք բաժանելու՝ 12-ական երեխայով»,- ասաց Շուշանիկ Ստեփանյանը։

«Հուսո առագաստ» մանկապարտեզում նույնպես նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Արվում է ամեն ինչ՝ պարետատան ցուցումներին համապատասխան նախակրթարանի աշխատանքը կազմակերպելու համար։ Կարևորը, որ ծնողներն այս անգամ համաձայնել են երեխաներին մանկապարտեզ ուղարկել։

«Պատկերացրեք՝ նաև ծնողների կողմից դժգոհություն կա, թե ինչու ենք քիչ քանակով երեխաների ընդգրկում։ Դա նաև, ըստ երևույթին, վստահությունից է։ Մեր նկատմամբ  վստահությունը մեծ է ծնողների շրջանում»,- մեզ հետ զրույցում ասաց  «Հուսո առագաստ» մանկապարտեզի տնօրեն Կարինե Մարկոսյանը։

Նա հավելեց, որ մայիսին մի քանի օր աշխատել են, ընդամենը մի երեխա է հաճախել, սակայն վարակի տարածման պատճառով փակվել են։

«Մեկ ծնող էր երեխային ուղարկում։ Այդ երեխայի համար ամբողջ անձնակազմը գալիս էր։ Բավականին շատացան վարակի դեպքերն այդ ընթացքում, որոշեցինք փակման գնալ, որովհետև վախենում էինք՝ աշխատակիցների մոտ խնդիրներ լինեն»,- ասաց տնօրենը։

Մանկապարտեզում հիմա ձևավորված է 5 խումբ, յուրաքանչյուրում, պարետատան պահանջի համաձայն, ընդգրկված է 12 երեխա։

Մտահոգիչ հարցերից մեկը, որի պատճառով ծնողները մայիսին հրաժարվել էին երեխաների մանկապարտեզ ուղարկել, սննդի խնդիրն էր։ Այն, կարծես, հիմա լուծում է ստանում։ Պարետի որոշմամբ՝ այժմ պարտադիր չէ սնունդը տանից մանկապարտեզ տանել։ Տնօրենները նույնպես պնդում են, որ մանկապարտեզում սննդի պատրաստումն ավելի ճիշտ է։

«Ծնողները շատ ուրախացան, որ սնունդը տեղում է պատրաստվելու։ Որովհետև երբ  12 օր բացեցինք մանկապարտեզը, ծնողներն իրենք էին բերում ու մեծ դժվարությամբ։ Մեր սննդի վարձը 5․000 դրամ է, այսինքն՝ օրական 236 դրամ, և երեք անգամ սնում ենք։ Բայց ծնողն օրական 1200-1500 դրամ ծախսում էր, որ երեքանգամյա սնունդ բերի, և իրենք էլի մտածում էին, որ թերի է։ Եթե 20 աշխատանքային միջինը բազմապատկենք, 30․000 դրամ միայն սնունդը կկազմեր։ Հիմա բոլորը շատ ուրախացել են, որ սնունդը մեզ մոտ է պատրաստվելու, և բոլորն էլ բերելու են երեխաներին»,- ասաց «Կարմիր գլխարկ» մանկապարտեզի տնօրենը։

«Հուսո առագաստ» մանկապարտեզի տնօրենը նույնպես սնունդը նախակրթարանում պատրաստելն ավելի ճիշտ տարբերակ է համարում, քանի որ այդպես հնարավոր է նաև որոշակի հսկողություն իրականացնել։

«Ինչքան էլ ծնողը բերի, թեև մենք բոլոր պայմանները ստեղծել էինք բացվելու ժամանակ, այն որակը չես կարող ապահովել։ Պատկերացրեք՝ 60 երեխայի պարագայում որքան իրարամերժ բաներ կլինեին։ Ցանկալի է, որ ծնողը տնից չուղարկի, որովհետև նաև սննդի վերահսկողության հարց կա, ինչպիսի սննդամթերք է գալիս մանկապարտեզ և ինչպես է պատրաստվում։ Ամեն ինչը կարևոր է»,- եզրափակեց Կարինե Մարկոսյանը։

Էմմա Չոբանյան