Երևանի շատրվաններն ու ջրավազանները վերագործարկվելու են
«Արտակարգ դրության ավարտով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 17:00-ից հետո հերթականությամբ կսկսվի մայրաքաղաքի 22 շատրվանների և 8 ջրավազանների վերագործարկումը»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջի գրառմամբ տեղեկացրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: