Երկու օր շարունակ ուժեղացված մշտադիտարկումներ են իրականացվել Գյումրի քաղաքում. ՍԱՏՄ

Լուրեր

11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Բոլորը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգայցերը սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում են: Երկու օր շարունակ ուժեղացված մշտադիտարկումներ են իրականացվել Գյումրի քաղաքում:

Ինչպես տեղեկացրին տեսչական մարմնից, ընդհանուր առմամբ, խախտումներ արձանագրվել են հինգ ընկերությունում. թերի են լրացվել ջերմաչափման գրանցամատյանները և սպասարկումն իրականացվել է առանց դիմակի: Զուգահեռ ստուգայցեր են իրականացվել նաև մայրաքաղաքում: Նախօրեին խախտում արձանագրվել է միայն մեկ հանրային սննդի կետում, իսկ այսօր իրացման ցանցի կազմակերպություններում ու սննդի արտադրություններում ստուգայցերը արձանագրել են դրական պատկեր: Վերջին օրերի ՍԱՏՄ ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է, որ տնտեսավարողներն անվտանգության նորմերն առավել բարեխղճորեն են պահպանում՝ առավել լուրջ մոտեցում ցուցաբերելով պարետի սահմանած կանոնների պահպանմանը։ Այդուհանդերձ, խախտումներ դեռևս հանդիպում են, ուստի ՍԱՏՄ-ն տնտեսավարողներին հորդորում է չթուլացնել զգոնությունն ու պահպանել սահմանված անվտանգության նորմերը` հիշեցնելով, որ խախտումների արձանագրմանն անխուսափելիորեն կհետևի վարչական պատասխանատվության կիրառումը ՀՀ պարետատան կողմից։