Քննարկվել է ՄԱԿ հարթակում ՀԱՊԿ ձևաչափով ընդունվելիք հայտարարությունների համաձայնեցման ընթացքը

Լուրեր

11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 3-ին Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացրել՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի օրակարգի շուրջ։

«Խորհրդակցությունների ընթացքում ներկայացվեցին նստաշրջանի համար անդամ պետությունների կողմից նախանշված ազգային գերակայությունները։ Գլոբալ և տարածաշրջանային անվտանգության համատեքստում Հայաստանի պատվիրակությունը շեշտեց համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում հիմնահարցերի բացառապես խաղաղ հանգուցալուծման, ինչպես նաև՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների զարգացման անհրաժեշտությունը։

Քննարկվեց ՄԱԿ հարթակում ՀԱՊԿ ձևաչափով ընդունվելիք հայտարարությունների համաձայնեցման ընթացքը։

Խորհրդակցությունների մասնակիցները մտահոգություն հայտնեցին Աֆղանստանում շարունակվող քաղաքական ճգնաժամի արդյունքում անդրսահմանային սպառնալիքների գործոնի ուժեղացման, ահաբեկչական խմբավորումների շարունակվող ակտիվության և դրանց արդյունքում Կենտրոնական Ասիայում իրավիճակի ապակայունացման հնարավոր ռիսկերի առնչությամբ։

Կողմերը մտքեր փոխանակվեցին COVID-19 համավարակի պայմաններում համատեղ անվտանգային մթնոլորտը պահպանելու, ՄԱԿ խաղաղապահ գործողություններին ՀԱՊԿ անդամ պետությունների հնարավոր ներդրում ունենալու, տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար ջանքերը համադրելու վերաբերյալ հարցերի շուրջ:

Կարևորվեց ՀԱՊԿ անդամ պետությունների միջև նման խորհրդակցությունների անցկացման պրակտիկան՝ դիրքորոշումների առավել մերձեցման և փոխըմբռնման մեծացման համատեքստում»,- ասված է հաղորդագրությունում: