Հայտնի են COVID-19-ի դեմ ամերիկյան պատվաստանյութերից մեկի փորձարկման արդյունքները․ CNN

Լուրեր

29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
29.09.2026 | 20:00
Փաշինյանն ասում է՝ ՌԴ-ն ուզել է իշխանություն զավթել ՀՀ-ում, ու դեռ Պուտինի՞ն պիտի հանդիպի Մոսկվայում․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 19:52
Եվրահանձնաժողովի պատվիրակությունը Նախիջևան է այցելել․ Բաքուն կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
29.09.2026 | 19:43
Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
29.09.2026 | 19:28
ՀՀ փոխվարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունները
Բոլորը

Պատվաստանյութեր արտադրող ամերիկյան Novavax ընկերության՝ COVID-19-ի պատվաստանյութի կլինիկական փորձարկման առաջնային փուլի արդյունքները ցույց են տվել, որ այն անվտանգ է և իմունային պատասխան է առաջացնում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով The New England Journal of Medicine-ում հրապարակված ուսումնասիրությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մայիսին գիտնականները 131 մեծահասակի պատվաստանյութ են տվել: 83 անձ պատվաստանյութը ստացել է մարմնի իմունային պատասխանը բարձրացնող օժանդակ նյութով, 25-ը՝ առանց այդ նյութի։ Փորձարկման 23 մասնակից պատվաստանյութն ընդունել է հաբի տեսքով։ 21 օր անց մասնակիցներին երկրորդ անգամ պատվաստանյութ են ներարկել։

Նշվում է, որ փորձարկմանը մասնակցող կամավորները Ավստրալիայից են, բոլորը 60-ից ցածր տարիքի։ Նրանց թվում ընդգրկված չեն այնպիսիք, որոնք COVID-19-ի վարակակիր են եղել կամ արդեն ապաքինվել են։ Առաջին փուլում անցկացվող փորձարկման ժամանակ բժիշկներն ուսումնասիրել են՝ արդյոք պատվաստանյութն անվտանգ է, ինչպես նաև ստուգել՝ արդյոք օրգանիզմը դրան որևէ կերպ արձագանքում է:

Մասնակիցները 35 օր շարունակ գրանցել են ցանկացած հավանական ախտանիշ կամ ցավ: Պատվաստանյութի առաջին ընդունումից 35 օր անց նրանք COVID-19-ն ախտորոշող թեստավորման են ենթարկվել։ Այսպես, 35-րդ օրը լուրջ կամ անսովոր բացասական ախտանիշներ ի հայտ չեն եկել: Մասնակիցներից մեկի մոտ մեղմ տենդ է գրանցվել, որը երկրորդ ներարկումից հետո մեկ օր է տևել։ Մեծամասնության մոտ պատվաստանյութը որևէ արձագանք չի ունեցել, իսկ եթե ունեցել է, ապա մեղմ: Երկու մասնակից գլխացավ, հոգնածություն և ընդհանուր վատ ինքնազգացողություն է ունեցել՝ միջինը 2 օր կամ պակաս տևողությամբ: Երկրորդ անգամ պատվաստվելուց հետո մարդկանց մեծամասնությունը խնդիրներ չի ունեցել, կամ դրանք մեղմ են եղել:

CNN-ի փոխանցմամբ՝ պատվաստանյութը, կարծես, իմունային պատասխան է առաջացրել: Պատվաստանյութ ստացած բոլոր կամավորները երկրորդ չափաբաժինը ստանալուց հետո չեզոքացնող հակամարմիններ են զարգացրել։ 35-րդ օրը մասնակիցները, որոնք ստացել էին պատվաստանյութի երկու չափաբաժին՝ իմունային համակարգը բարձրացնող օժանդակ նյութով, զարգացրել են չեզոքացնող հակամարմիններ՝ միջինից 4-6 վեց անգամ գերազանցող մակարդակներում, քան COVID-19-ից վերականգնված մարդկանց կողմից մշակված հակամարմինների դեպքում է: Կամավորներից 16-ի մոտ պատվաստանյութը, կարծես, առաջացրել է նաև T կարգի բջիջներ ( իմունային բջիջների տեսակ, որոնք օգնում են մարմինը պաշտպանել վարակից):

Հետազոտությունը պարզել է, որ պատվաստանյութին օժանդակ նյութ ավելացնելն օգտակար է եղել՝ ելնելով դրա կողմից առաջացած հակամարմինների արձագանքից:

«1-ին փուլի դրական արդյունքների հիման վրա մենք 2-րդ փուլի համար բազմաթիվ կլինիկական փորձարկումներ ենք սկսել», – ասել է Novavax-ի հետազոտությունների և զարգացման նախագահ դոկտոր Գրեգորի Գլենը: Ըստ նրա՝ Novavax-ը հանձն է առել ստանալ անվտանգության, իմունոգենության և արդյունավետության վերաբերյալ տվյալներ, որոնք կաջակցեն պատվաստանյութի վստահ օգտագործմանը ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ աշխարհում։

«Այսօր հրապարակված տվյալներն է՛լ ավելի են ամրապնդում մեր համոզմունքը, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Գրեգորի Գլենը։

Նշվում է, որ պատվաստանյութի փորձարկմանը նաև սևամորթ և լատինաամերիկյան ծագման կամավորներ են մասնակցել, որոնց առողջական վիճակը նույնպես լավ է։ CNN-ի հաղորդմամբ՝ Պատվաստանյութերի ուսուցման կենտրոնի տնօրեն, Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի մանկաբուժության պրոֆեսոր Փոլ Օֆիտը նույնպես նշել է, որ այս վաղ փուլի համար փորձարկման արդյունքները դրական են։ «Պատվաստանյութը պետք է փորձարկվի տասնյակ հազարավոր մարդկանց մոտ՝ որպեսզի ոչ միայն տեսնենք դրա պատասխանը, այլ նաև ապացուցենք, որ այն պաշտպանիչ է», – ասել է Օֆիտը:

Նա նշել է, որ ներկայում մշակման տարբեր փուլերում գտնվող COVID-19-ի դեմ մյուս պատվաստանյութերի համեմատ՝ այս մեկը կարող է առավելություն ունենալ, քանի որ այս դեպքում օգտագործվում է մոտեցում, որն այլ պատվաստանյութերի հետ փորձում հաջողված է եղել։

Հավելենք՝ NOVAVAX-CoV2373-ը շուրջ 30 պատվաստանյութերից մեկն է, որոնք գտնվում են կլինիկական փորձարկումների փուլում: Novavax-ի NVX-CoV2373 անվամբ պատվաստանյութի փորձարկումների համար Bill & Melinda Gates («Բիլլ և Մելինդա Գեյթս») հիմնադրամը 15 միլիոն դոլար է հատկացրել։ Դեռ հուլիսին ԱՄՆ կառավարությունը Novavax-ին 1․6 միլիարդ դոլար էր հատկացրել՝ պատվաստանյութը փորձարկելու և մինչև հունվար 100 միլիոն դեղաչափ արտադրելու համար:

Նշենք, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ 5 պատվաստանյութ կլինիկական փորձարկումների է ենթարկվում ԱՄՆ-ում, ընդհանուր թվով 33-ը`ամբողջ աշխարհում:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բոլոր պետություններին կոչ էր արել միանալ «COVAX» միջազգային մեխանիզմին, որի նպատակն է կորոնավիրուսային պատվաստանյութի ի հայտ գալուց հետո բոլոր երկրներին արդար կերպով պատվաստանյութով ապահովելը։

 

Նելլի Մելքոնյան