Ի՞նչ փոփոխություններ են կատարվել կենսաթոշակի նշանակման գործընթացում. Պարզաբանում է ՍԱԾ պետը

Լուրեր

12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
Բոլորը

«Մենք 2020թ-ին պլանավորել էինք ոլորտի ամենաառանցքային բարեփոխումներից մեկը, որը պետք է գործարկվեր առաջին կիսամյակում, սակայն հաշվի առնելով սոցիալական աջակցության ծրագրեում մեր շատ ինտենսիվ  ներգրավվածությունը, մենք հետաձգեցինք և օգոստոսի 10-ից ենք գործարկել այդ փոփոխությունը, որն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ Անի Ամիրշադյանը՝ ներկայացնելով ոլորտում իրականացվող փոփոխությունները:

Ըստ նրա՝ եթե նախկինում քաղաքացին կենսաթոշակ ստանալու համար դիմում էր տարածքային բաժիններից որևէ մեկը, նույն աշխատակիցը վերցնում էր փաստաթղթերը և որոշում կայացնում թոշակի նշանակման վերաբերյալ, ինչն արդյունավետ չէր. «Երբ քաղաքացին աշխատում էր անմիջապես այն անձի հետ, ով իրեն թոշակ պետք է նշանակեր, դա ստեղծում էր հող՝ կոռուպցիայի, որոշակի չարաշահումների համար»:

Ա.Ամիրշադյանի խոսքով՝ այժմ գործառույթներն առանձնացվել են, դիմումներն ընդունում են սպասարկման բաժնի աշխատակիցները, իսկ նշանակման վարչությունում պատահականության սկզբունքով դրանք մակագրվում են համապատասխան մասնագետների միջև, որոնք էլ կատարում են թոշակի նշանակման գործառույթը. «Այլևս չկա պայմանավորվելու հնարավություն ո՛չ քաղաքացու համար, ո՛չ աշխատակցի համար, որովհետև հնարավոր չի գուշակել, թե տվյալ դիմումը ո՞ր աշխատակցի մոտ կընկնի: Ես սա համարում եմ ծառայության ամենակարևոր բարեփոխումը, որովհետև դա միակ տարբերակն էր խնդիրը համակարգային լուծելու համար»:

Նոր համակարգն օգոստոսի 10-ից արդեն գործարկվել է Երևանում և մինչև տարեվերջ կկիրառվի նա ՀՀ ողջ տարածքում: