Երևանում ավելացել են գերբեռնված ուղևորափոխադրումների դեպքերը․ տեսչական մարմին

Լուրեր

11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն օգոստոսի 26-ից սկսած ավելի է խստացրել վերահսկողական աշխատանքների իրականացման տեմպը։ Մայրաքաղաքի Կենտրոն, Նոր Նորք և Արաբկիր վարչական շրջաննում Տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ աշխատակիցների հետ համատեղ հսկողություն են իրականացրել միաժամանակ մի քանի շրջիկ կարգախմբերով՝ նաև հսկողություն սահմանելով տարբեր վարչական շրջանների առավել ծանրաբեռնված կանգառի կետերում։

Ինչպես տեղեկացրին տեսչական մարմնից, Բաղրամյան պողոտայում, Խանջյան փողոցում, Աբովյանի պուրակի հարակից կանգառներում, Ազատության պողոտայի ողջ երկայնքով տեսչական մարմնի տրանսպոտի անվտանգության մասնագետները վերահսկել են հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության ընթացքը, որպեսզի բացառեն կամ նվազագույնին հասցնեն վերջին օրերին առավել հաճախ հանդիպող գերբեռնված փոխադրման դեպքերը։ Արդյունքում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։ Հիմնական խախտան դեպքերը գրանցվել են կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում։ Վաղ առավոտից դիտարկվել են հարյուրից ավելի տրանսպորտային միջոցներ, որի արդյունքում հայտնաբերվել են մեկ տասնյակից ավելի գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներ և ավտոբուսներ։ Խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Վերահսկողական աշխատանքներին զուգընթաց իրականացվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, առանձին դեպքերում տվել պարտադիր կատարման ցուցումներ: ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից ամենօրյա ռեժիմով անակնկալ և ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում և ողջ հանրապետությունում։