Վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Արա Պապյանը՝ առաջիկա զարգացումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան Apache ուղղաթիռի խոցման
10.06.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
10.06.2026 | 10:30
Արգենտինայի հավաքականը հաղթել է խոշոր հաշվով, Մեսին վերադարձը նշել է գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 10:20
ԵՄ-ն Հայաստանում նորաստեղծ առաքելության ղեկավար է նշանակել
10.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 10-ի դրությամբ
10.06.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանի հետ

-Պարո՛ն Պապյան, այսօր բավականին սուր ելույթ եք ունեցել Ազգային-ժողովրդավարկան բևեռի խորհրդաժողովում՝ քննադատելով իշխանություններին, մասնավորապես ասելով «2018-ի հեղափոխական ալիքի վրա պետության կառավարումը ստանձնած քաղաքական ուժը, ցավոք սրտի, նախորդ վարչախմբերի նման շարունակեց հռչակագրի սահմանած ուղենիշներից շեղված քաղաքականությունը և գործելակերպը, ինչի հետևանքով չարդարացվեցին հետհեղափոխական սպասումները և չկատարվեցին խոստումները»։ Որո՞նք են այն պատճառները, իշխանության սխալները, որոնք ստիպել են խստացնել Ձեր հռետորաբանությունը:

-Իշխանության՝ ուղենիշներից շեղվելու օրինակ է հետևյալը․ ՀՀ Անկախության հռչակագրի 7-րդ կետում խոսվում է այն մասին, որ ընդերքը, հարստությունը, ջուրը, համաժողովրդական սեփականություն են։ Մենք տեսնում ենք, որ ներկա իշխանությունը, փոխանակ ի կատար ածի այդ հանձնառությունը, հների նման շարունակում է ընդլայնել հանքարդյունաբերությունը։ Մենք տեսնում ենք Ամուլսարի օրինակը, որը միանշանակ խոստումներից հեռացում է, որովհետև Ամուլսարը և բնապահպանական հարցերը եղել են խոստումների շրջանակում։ Նույնը կարող ենք ասել ինքնիշխանության հզորացման առումով, ինչի մասին բազմիցս խոսվել է։ Մենք չենք տեսնում որևէ գործնական քայլ այդ ուղղությամբ, ընդհակառակը, մենք տեսնում ենք շատ ավելի մեծ միակողմանի կախվածություն Ռուսաստանից, մասնավորապես՝ դա Սիրիա զորախումբ ուղարկելն է, ինչը միանշանակ ուղերձ էր Արևմուտքի դեմ։ Եվ պետք է ասել, որ այդ դեմ լինելն ընկալվեց և շատ-շատ հարցեր այսօր պայմանավորված են նման քայլերով։ Բազմաթիվ այլ խոստումներ կան հայտարարված, որից հեռացել է այս իշխանությունը։

-Իշխանությունը անցումային կառավարություն չի կազմում, ինչպես Բևեռն էր առաջարկում։ Այս մասով ասում եք «Չի կարողանում լուծել գոյութենական մարտահրավերներ ծնող համազգային ճգնաժամը, ինչը նաև առաջացնում է ժողովրդային մեծ ու աճող դժգոհություն»։ Եվ Դուք կանխատեսում ենք, որ ներկայիս իշխանությունը կհեռանա։ Ըստ տարբեր հարցումների՝ իշխանությունն ունի բարձր վարկանիշ, Փաշինյանին գրկաբաց են դիմավորում մարզերում։ Ի՞նչ դժգոհության մասին եք խոսում։

-Ձեր նշած երևույթները կարող եմ բացասական երևույթներ նշել, հիշեցնելով, որ երբ Սերժ Սարգսյանն էր գնում գյուղեր, նույնպիսի ջերմությամբ դիմավորում էին, եթե մինչև այդ Դեմիրճյան հայրը կամ որդին էին գնում մարզեր, նույն կերպ էր, երբ որ «Սասնա ծռերն» են գնում, կրկին էլի իրենց ոգևորված են դիմավորում։ Գյուղացին դիմավորում է բոլոր մարդկանց հյուրընկալությամբ, հատկապես, եթե իշխանավոր է, և դա խրախուսվում է մարզպետի կամ համայնքապետի կողմից։ Դա ցուցանիշ չէ։ Կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք ստեղծվում են փող շորթելու համար։ Ես գռազի վրա «Տարվա լավագույն մարդ» տիտղոսն եմ ստացել կազմակերպություններից մեկի կողմից, դա ընդամենը 170 դոլար արժի։ Ասածս որն է՝ պետք է նայենք, թե այն կազմակերպությունը, որ վարկանիշ է որոշում, ինչքանո՞վ լուրջ կազմակերպություն է և ինչ չափանիշների հիման վրա է կատարում հետազոտությունը։

-Ի՞նչն է գցել իշխանության վարկանիշը՝ ըստ Ձեզ։

-Իշխանության վարկանիշը գցել է խոստումներ չկատարելը։ Օրինակ՝ ամենազգայուն հարցը որ կար, դա արդարության վերահաստատումն էր՝ թալանը հետ բերելը, պատժել նախկիններին, վարչապետի խոսքերն ենք հիշում՝ «Ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու»։ Սակայն բնավ այդպես չէ, ընդհակառակը՝ մենք մի հոգի անգամ չունենք, որի վերաբերյալ դատական վճիռ կայացված լինի։ Շատ շատերը այսօր կամ Հայաստանում են ազատության մեջ, կամ էլ Հայաստանում չեն։ Ավելին ասեմ՝ սա ստեղծել է բավականին վտանգավոր իրավիճակ, որ այս մարդիկ իրենց հսկայական ռեսուրսներն օգտագործելով՝ չէի ասի ընդդիմադիր շարժում են ծավալում, ես կասեի՝ դիմադրական շարժում են ծավալում։ Դիմադրում են բոլոր փոփոխություններին, և դրանով հանդերձ՝ բոլորիս վիճակը վտանգվում է և վիճակը վատանում է։ Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր հեղափոխության կողմ են եղել, այս քաղաքականության հետևանքով վտանգի տակ են հայտնվում ռևաշիստների ձեռքով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան