Ժիրայր Սեֆիլյանը Ազգային ժողովրդավարական բևեռի մասնակիցներին կոչ է անում պատրաստվել նաև փողոցային պայքարի

Լուրեր

10.02.2026 | 18:37
ՕԽ-2026․ Շվեդ դահուկորդները նվաճել են սպրինտի բոլոր մեդալները, Յոհանես Կլեբոն՝ 7-ակի օլիմպիական չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 18:33
Բաքվում մեկնարկել են Վենսի և Ալիևի բանակցությունները
10.02.2026 | 18:30
Youtube-ը «գալիս է» Հայաստան. երբվանից գովազդ կհայտնվի ու կաշխատի դրամայնացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 18:21
4 ամիս դիմացեք և վերջապես փակեք մեր պատմության այս ամոթալի էջը․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 18:14
Սեյրան Օհանյանն առողջական խնդիր ունի. նիստին չէր ներկայացել
10.02.2026 | 18:10
Թռնեք օդ, իջնեք ներքև, մեկ է, էս կառավարությունն է ձեր և ձեր երեխաների համար խաղաղություն բերել․ Լիլիթ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 18:00
Վենսը Բաքվում հայ գերիների հարցը կբարձրացնի // TRIPP-ի վրա ԵՏՄ մաքսային կանոնակարգերը կգործեն. ԼՈՒՐԵՐ
10.02.2026 | 17:51
«Նոայի» նախագահ․ Մենք գերպատասխանատվություն ենք զգում այն ճանապարհի համար, որը հիմա անցնում ենք միասին
10.02.2026 | 17:50
ԱՄՆ սենատորները Վենսին կոչ են անում Բաքվում բարձրացնել բանտարկված լրագրողների ազատության հարցը
10.02.2026 | 17:41
ՌԴ-ն հայտարարել է գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձի գործով երրորդ կասկածյալի ձերբակալման մասին
10.02.2026 | 17:30
16-ից քվեարկելու իրավունք․ արդյոք ժամանակն է իջեցնելու տարիքային շեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 17:21
Վենսը ժամանեց Բաքու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 17:19
Հրապարակվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հայտարարությունը
10.02.2026 | 17:08
Մոսկվա-Երևան ուղղությամբ 2 չվերթ է չեղարկվել
10.02.2026 | 16:59
Ե՞րբ կհարկվի կրիպտոակտիվներից ստացվող եկամուտը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հեղափոխությունից հետո ամեն օր պետական կառավարման հետնահանջ է անձանագրվում, որը դրսևորվում է առողջապահության, մշակույթի, կրթության, միջազգային հարաբերությունների ոլորտներում։ Այս մասին այսօր Հայաստանի անկախության մասին հռչակագրի 30-ամյակի առթիվ Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդաժողովի ընթացքում ասաց մշակութային գործիչ, երաժիշտ, կոմպոզիտոր, Ազգային ժողովրդավարական բևեռի մասնակից Վահան Արծրունին։

«Հասարակությունը գնում է դեպի բևեռացում, անբովանդակ երևույթները բևեռանում են այս հատվածում, իսկ բովանդակայինը պետք է ուղղորդել գիտակցաբար։ Այն բոլոր սպասումները, որ մենք բոլորս ունեինք և կապում էինք հեղափոխության հետ այս երկու տարում տնտեսագիտական ոլորտից սկսած մինչև իրավագիտություն տոտալ ֆիասկոյի առաջ են կանգնած։ Մենք այս ամենը պետք է արձանագրենք և հասկանանք, որ այլևս մեզնից է կախված՝ լցնել այս բևեռը բովանդակությամբ, լցնել ռեսուրսով՝ մտավոր, ուժային, տնտեսական, և իրապես վերափոխել մեր կյանքը», -նշեց Վահան Արծրունին։

Քաղավիացիայի ոլորտի մասնագետ, վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաաղարյանը խորհրդաժողովում ունեցած իր ելույթում անդրադարձավ վերջին 30 տարիներին քաղավիացիայի ոլորտի խնդիրներին և անհրաժեշտ քայլերին․ «Քաղաքացիական ավիացիայի այսօրվա վիճակը շատ տխուր է։ Ես չէի ցանկանա այս իրավիճակում գտնվելու պատճառները որոնել միայն Նիկոլ Փաշինյանի նոր կառավարության մեջ։ Քաղաքացիական ավիացիան պարունակում է 3 բաղկացուցիչ։ Քաղավիացիայի քաղաքական մասը զրոյացվել է դեռևս նախորդ կառավարության կառավարման ընթացքում, տեխնիկական մասը՝ այս կառավարության օրոք, իսկ տնտեսական մասը՝ ինչպես չի եղել  նախկինում, այնպես էլ չկա այժմ։ Ոլորտի զարգացման համար ընդամենը պետք է ունենալ հայեցակարգ, որը կպարունակի ոլորտին քաղաքական մոտեցում, հաջորդ քայլը՝ օրենսդիր դաշտի համակարգումն է։ Երրորդ քայլը՝ սահմանել դրանից հետո ինչ իրավասու մարմիններ պետք է կատարեն այդ գործառույթները։ Ես կառավարությունից հեռացել եմ այն պատճառով, որ իմ ներկայացրած հայեցակարգը, որն ընդգրկում էր այս ամենը, ցույց էր տալիս ճանապարհները, չի ընդունվել»,- նշեց ճաղարյանը։

Բնապահպանական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանն անդրադարձավ վերջին 30 տարիներին երկրի բնապահպանական քաղաքականությանը կամ, իր խոսքով, քաղաքականության բացակայությանը․ «Մենք, ինչպես տեսնում ենք, ներկայիս իշխանությունները ամեն գնով, նաև ամենաստոր սադրանքների դիմելով, փորձում են Ամուլսարի հանքը շահագործել՝ դրանով վտանգելով առհասարակ այս տարածաշրջանում հայ ժողովրդի գոյությունը։ Պետք է հասկանալ, որ որևէ պետության, այդ թվում՝ Հայաստանի համար բնապահպանությունը ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղ է, քանի որ մենք բոլորս ապրում ենք բնության մեջ, շնչում ենք բնության օդը, խմում ենք ջուրը։ Եթե աղտոտենք այս ամենը, ապա այս տարածաշրջանում չի լինի բնակչություն, չի լինի պետություն։ Այսինքն՝ բնապահպանությունը լուծում է գոյութենական խնդիրը։ Այս 30 տարվա ընթացքում մենք, ցավոք սրտի, անընդհատ խորացրել ենք բնապահպանական խնդիրները։ Հետագայում պետք է մշակվի բնապահպանական ռազմավարություն պետության համար, որի առանցքային կետերից մեկը պետք է լինի այն, որ բնապահպանությունը գերակա պետք է լինի տնտեսական շահից։ Հնարավոր չէ համեմատել անգամ այն կորուստները, որ տալիս է պետությանը հանքարդյունաբերությունը այն տնտեսական շահի հետ, որը մենք ունենում ենք ինչ-որ կարճ ժամկետում»,- նշեց Սաֆարյանը։

Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ներկայացրեց Ազգային համախմբման բևեռի առաջիկա անելիքները․ «Առաջիկա անելիքները բխում են հակաճգնաժամային անցումային կառավարության տրամաբանությունից, առողջ ուժերի համախմբման, ըստ այդմ, հակաճգնաժամային անցումային կառավարության կազմավորման, ծրագրի մշակման և քաղաքական դիրքավորման նպատակներից։ Ըստ այդմ,  շարունակելով առողջ ուժերի և գործիչների լայն համախմբումը՝ անհրաժեշտ է սկսել հակաճգնաժամային անցումային կառավարության ստեղծման գործընթաց՝ բացառելով նախկին ռեժիմներին, պետության զավթման և ոճրագործությունների կազմակերպիչներին, ինչպես նաև նրանց, որ այսօր այս կամ այն ձևով միացել են այդ անձանց։ Շարունակել ռազմավարական ոլորտային խմբերի ձևավորումն ու գործունեությունը՝ նպատակ ունենալով նրանց կատարած մշակումներն օգտագործել հակաճգնաժամային անցումային կառավարման ծրագիրը կատարելու համար։ Ծավալել ժողովրդի համախմբման գործընթաց, այդ թվում կազմակերպել շրջայցեր, հանդիպումներ, քննարկումներ, ինչպես նաև տեղերում ձևավորել կառուցներ։ ժամանակն է ակտիվացնելու բևեռի մասնակիցների գործունեությունը։ Այդ նպատակով՝ բևեռի հայաստանաբնակ մասնակիցներին կոչ ենք անում համախմբման և պայքարի՝ այդ թվում՝ փողոցային պայքարի, իսկ արտերկրում բնակվող մասնակիցներին իրենց երկրներում հայությանը համախմբելու և պայքարին աջակցելու, ինչպես նաև տեղերում ակցիաներ կազմակերպելու։ Շուտով կներկայացնենք ձեզնից ակնկալվող աջակցության կոնկրետ ձևերի և եղանակների վերաբերյալ փաթեթ»,- նշեց Սեֆիլյանը։