Նիկոլ Փաշինյանի լեզվով ասած՝ Սերժ Սարգսյանը «կռուտիտ» է անում․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 18:19
ՌԴ-ն համոզել է Ասադին փախչել Սիրիայից․ փախուստը կազմակերպել է ռուսական հետախուզությունը. Bloomberg
11.12.2024 | 18:18
ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործն  ուղարկվել է դատարան
11.12.2024 | 18:15
Անկախ դիտորդի հայտարարությունը՝ Գյումրիի փրայմերիզի վերաբերյալ
11.12.2024 | 18:08
Հնարավորություն են տվել, որ գնանք, կարդանք Աղազարյանի նամակագրությունը. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:00
ԱԳՆ-ն՝ սահմանազատման հաջորդ փուլի մասին, ԵՄ-ն կքննարկի վրաց պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարցը․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 17:52
Ալի Խամենեին հայտարարել է, թե Սիրիայի իրադարձությունները կազմակերպվել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից
11.12.2024 | 17:45
ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատը վայր դնելու դիմում է  ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 17:41
Դատարանը Դատական դեպարտամենտին պարտավորեցրել է դատավոր Կարինե Դավթյանին աշխատավարձի  60 %-ի չափով  հավելում վճարել
11.12.2024 | 17:32
Ինչ կարող է լինել, եթե ՀՀ-ն շարունակի չվճարել ՀԱՊԿ-ին․ Զախարովայի մեկնաբանությունը
11.12.2024 | 17:30
Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել․ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ
11.12.2024 | 17:27
ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է միգրանտների երեխաներին դպրոց ընդունել՝ առանց ռուսերենի իմացության
11.12.2024 | 17:14
ՔՊ-ականները գալիս են ԱԺ. Ասլանյանին հեռացնելու հարցով խմբակցության նիստ է սպասվում
11.12.2024 | 17:03
Ասադը Ռուսաստան 135 մլրդ դոլար է տարել․ թուրքական ԶԼՄ-ներ
11.12.2024 | 16:46
Օնլայն տաքսիների վարորդները բողոքում են
11.12.2024 | 16:35
Ասադին տապալած սիրիացի ապաստամբներն Ուկրաինայից օգնություն են ստացել․ Washington Post
Բոլորը

 Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ 

-Սերժ Սարգսյանի ասուլիսում նկատելի էր, որ Ապրիլյան պատերազմի թեման տարվում է՝ «Հաղթանակ էր, թե՞ պարտություն» հարթության վրա։ Մենք գիտենք՝ ադրբեջանական հարձակում է եղել, զինծառայող տղաները հերոսաբար հետ են մղել այդ գրոհը, ունեցել ենք տարածքային ու մարդկային կորուստներ։ Օրինակ՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը երեկ մեր տաղավարում ասաց, որ եթե ունենանք նման հաղթանակներ, շուտով Ստեփանակերտ կհասնենք։ Ճի՞շտ է այսպիսի դիսկուրսը, Դուք ի՞նչ կարծիք ունեք։

-Պատերազմը քաղաքականության շարունակություն է ուժային մեթոդներով և «Հաղթանակ է, թե՞ պարտություն», պետք է դատել քաղաքական արդյունքների տեսակետից։ Օրինակ՝ Սարդարապատի ճակատամարտում երբ ասում ենք՝ հաղթանակ ենք ունեցել, նկատի ունենք ռազմադաշտում այն հաջողությունը, որ ունեցանք։ Քաղաքական առումով մենք չենք ունեցել հաղթանակ։ Այս դիսկուրսը նախկին՝ իշխանությունը զավթած մարդկանց կողմից առաջադրվեց նրա համար, որ շեղի հասարակության ուշադրությունը այն գլխավոր հարցերի պատասխաններից, որ կապված էին Ապրիլյան պատերազմի հետ։

-Ըստ Սերժ Սարգսյանի՝ Ադրբեջանն ապրիլյան հարձակումով նպատակ է ունեցել ազդել բանակցությունների վրա։ Այն ժամանակ մենք հիշում ենք «Լավրովի պլանը»։ Ի՞նչ կարող ենք ասել այս հայտարարության վերաբերյալ և «Լավրովի պլանը» ինչպե՞ս է շաղկապվում Ապրիլյան պատերազմին։

-Մեղադրյալ Սարգսյանը ճիշտ է թվարկել այն փաստերը, որոնք վերաբերել են Ապրիլյան պատերազմին։ Նա մատնանշել էր երեք պատճառ, որոնք հետապնդել է Ադրբեջանը։ Դրանք են՝ ազդել բանակցային գործընթացի վրա, կնքել երկկողմ համաձայնագիր 94-ի եռակողմ համաձայնագրի փոխարեն, և ադրբեջանական ժողովրդին ցույց տալ, որ ադրբեջանական բանակն ունեցել է լուրջ հաղթանակ։ Ադրբեջանի նպատակը՝ ազդել բանակցային գործընթացի վրա, կապված էր «Լավրովի պլանի» հետ։ Երբ Սերժ Սարգսյանը մեջ է բերում Ալիևի հայտարարությունը, թե իր վրա փակ դռների հետևում ճնշում է գործադրվում՝ ճանաչելու Արցախի անկախությունը, դա այդ ելույթի մի մասն է միայն, իսկ մյուս մասն այն էր, երբ Ալիևը բացատրություն էր տալիս, թե ինչու էր համաձայնվել «Լավրովի պլանի» հետ։ Ըստ էության, Ապրիլյան պատերազմը գործիք էր ազդելու բանակցային գործընթացի վրա, իսկապես Ադրբեջանը հետապնդել է նպատակ՝ իրականացնել այն առաջարկը խաղաղ կարգավորման, որ գալիս էր Ռուսաստանից և որն ստացել էր «Լավրովի պլան» անունը։

Ինչ էր դա իրենից ներկայացնում՝ դեռևս 94 թվականին, երբ կնքվեց հրադադարի համաձայնագիրը, նախ՝ կասեցվեցին ռազմական գործողությունները, երկրորդ կետով Մոսկվայում հաջորդ օրը տեղի ունեցավ պաշտպանության նախարարների ու Արցախի բանակի հրամանատարի մասնակցությամբ ժողով, որտեղ որոշվեց նոր բաժանարար գծեր ստեղծել, ռազմատեխնիկական այլ խնդիրներ քննարկվեցին, և որ այդ գոտիում խաղաղարար ուժեր տեղակայվեն։ Դա երկրորդ կետն էր 94 թվի հրադադարի համաձայնագրով։ Երրորդ կետով կողմերը պետք է կնքեին համաձայնագիր խաղաղ կարգավորման՝ պատերազմի դադարեցման մասին, որն այդպես էլ չիրականացվեց։

Կողմերը հայտարարեցին, որ այդ հարցը կլուծեն Արցախի կարգավիճակի հարցի հետ միասին, և քանի որ այդ հարցը լուծված չի, չի կնքվել զինված կոնֆլիկտն ավարտելու համաձայնագիրը։ Ռուսաստանը նպատակ ուներ այդ գոտում տեղավորել իր զորքերը և պլան էր մշակվել։ Ապրիլյան պատերազմը նպատակ ուներ կողմերին բերել՝ իրականացնելու այն, ինչ 94 թվականին չի եղել, և երբ մեղադրյալ Սերժ Սարգսյանն այդ փաստը ներկայացնում է, ինքը ճիշտ է ներկայացնում։ Սերժ Սարգսյանը պարզապես փորձում է մեկնաբանել փաստերը՝ հօգուտ իրեն։

Մենք այս պատերազմը համարում ենք պայմանագրային, որովհետև կողմերը՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի վերնախավերը, եկել էին եզրակացության, որ իրենց երկրների ներսում չկա համապատասխան հասարակական վիճակ՝ խաղաղ կարգավորման դրույթները իրականացնելու համար և այսպիսի եղանակով մտադիր էին սառեցնել կարգավորումը և թողնել սերունդներին։ Այս իրադարձությունները մեկնաբանելով՝ գալիս ես եզրակացության, որ այն քաղաքական նպատակը, որ հետապնդում էր պատերազմը, պետք է ենթադրեր մի շարք երաշխիքներ՝ Ալիևը պիտի ստանար երաշխիք հարձակվելուց առաջ, որ Հայաստանը չի ճանաչի Արցախի Հանրապետությունը, Ալիևը պիտի ստանար երաշխիք, որ Արցախի ՊԲ-ն հետհարված չի հասցնի, և Ալիևը պիտի ստանար երաշխիք, որ առաջնային գրաված դիրքերը հայկական կողմերը հետ չեն վերցնի։ Այդ երաշխիքները Ալիևին հարկավորն էին, որ ինքը հրահանգեր սկսել պատերազմ։ Երաշխիքները Ադրբեջանին կարող էր տալ Ռուսաստանը՝ հաշվի առնելով, որ ինքը Հայաստանում ուներ իր համար վերահսկելի իրավիճակ։

-Սերժ Սարգսյանին հարց ուղղվեց նաև Ապրիլյան պատերազմում ինչ-ինչ պայմանավորվածությունների լինել-չլինելու մասին, և նա հերքում է, որ ընդհանրապես կարող էր նման բան լինել։ Ի՞նչ կարող եք ասել այս մասով։

-Սերժ Սարգսյանը և Հայաստանի իշխանությունները շատ հստակ միջազգային հարթակում հայտարարել էին, որ պատերազմ վերսկսելու դեպքում ճանաչելու են Արցախի անկախությունը, իսկ թե ի՞նչ է նշանակում պատերազմի վերսկսում՝ բանակցությունների ավարտ և պատերազմի վերսկսում։ Արցախի անկախության ճանաչումը միջազգային հարթակում իրավական հետևանքներ ունեցող հայտարարություն է։

-Սերժ Սարգսյանն ասաց, որ եթե պատերազմը երկար շարունակվեր, լայնածավալ բնույթ ընդուներ, Հայաստանը կճանաչեր Արցախի անկախությունը։

-Դա արդեն Նիկոլ Փաշինյանի լեզվով ասած՝ կռուտիտն է, որ ներկայացվում է հիմա Սերժ Սարգսյանի կողմից, որ դա լայնածավալ պատերազմ չէ, այ մենք սպասում էինք, որ եթե լիներ լայնածավալ, ուրեմն կճանաչեինք Արցախի անկախությունը։ Փաստը հետևյալի մեջ է՝ այն պահին, երբ Ադրբեջանը սկսեց հարձակումը, դադարեց բանակցային գործընթացը։ Այդ պահին Հայաստանն ուներ իրավունք ու պարտականություն ճանաչել Արցախի անկախությունը։ Ինչո՞ւ չարեց՝ Սերժ Սարգսյանը բացատրում է, թե դա կարող էր բերել ռազմական գործողությունների ընդլայնմանը և այստեղ գալիս է՝ «Ապրիլյանը հաղթանակ էր, թե՞ ոչ» հարցի պատասխանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան