Սնանկության կառավարման ոլորտը նոր և որակյալ կադրերով համալրելու մեկնարկը տրվել է

Լուրեր

11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
Բոլորը

Սնանկության ոլորտում կատարված օրենսդրական բարեփոխումների շրջանակում՝ որպես սնանկության գործով կառավարիչ որակավորվել ցանկացող անձանց ներկայացվող պահանջների շարքում, ավելացվել է նաև Արդարադատության նախարարի սահմանած կարգով համապատասխան ուսուցում անցած լինելու պահանջը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հայտարարում է հավակնորդների ուսուցման դասընթացի ընդունելություն, որի ավարտին դասընթացի մասնակիցներին կշնորհվի վկայագիր՝ հնարավորություն տալով մասնակցելու սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգմանը:

«Դասընթացներին մասնակցելու համար հավակնորդը կազմակերպություն է ներկայացնում՝

1) դիմում, որը լրացվում է Կազմակերպությունում.

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին).

3) կենսագրական տվյալները:

Հավակնորդները վերոնշյալ փաստաթղթերը կարող են ներկայացնել  2020 թվականի օգոստոսի 20-ից մինչև սույն թվականի սեպտեմբերի 2-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն (ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ն), Կազմակերպության վարչական շենք՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեով:

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումներով պայմանավորված՝ դասնթացներն իրականացվելու են հեռավար ուսուցման ձևով (ուսուցման կարգին համապատասխան):

Ուսուցման տևողությունը 100 ակադեմիական ժամ է (տե՛ս ուսուցման ծրագիրը), իսկ ուսուցման արժեքը կազմում է 144300 (մեկ հարյուր քառասունչորս հազար երեք հարյուր) ՀՀ դրամ:

Ուսուցմանը մասնակցելու հավակնորդի դիմումը մերժվում է, եթե՝

1) հավակնորդի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.

2) Հավակնորդը մինչև սույն թվականի սեպտեմբերի 2-ը ներառյալ չի ներկայացրել ուսուցմանը մասնակցելու համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:

Հավակնորդների ցուցակը կազմելուց հետո՝ կազմակերպությունը հավակնորդներին լրացուցիչ կտեղեկացնի այն մասին, որ՝

  • տեղեկացումը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում հավակնորդները պետք է Կազմակերպության հետ ուսուցում անցնելու վերաբերյալ պայմանագիր կնքեն.
  • պայմանագրի կնքման փուլում հավակնորդը պարտավոր է ուսուցման կարգով նախատեսված պայմաններին համապատասխան վճարում կատարել դասընթացի հայտարարված արժեքի հիսուն տոկոսի չափով.
  • Պայմանագրի կնքման վերոնշյալ ժամկետի ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հաշվի առնելով պայմանագիր կնքած բոլոր հավակնորդների ընդհանուր թիվը, Կազմակերպության կողմից կկատարվի դասընթացի արժեքի վերահաշվարկ և յուրաքանչյուր հավակնորդի մասով դասընթացի վերջնական արժեքը որոշելուց հետո հավակնորդները կտեղեկացվեն դասընթացի վերջնական արժեքի, արդեն իսկ վճարված գումարի տարբերության չափով հավելյալ վճարում կատարելու անհրաժեշտության և վճարման չափի մասին.
  • Կազմակերպության տեղեկացումը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հավակնորդը պարտավոր է Կազմակերպության կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի վրա կատարել վերոնշյալ հաշվարկված հավելյալ վճարումը՝ վճարման անդորրագիրը ներկայացնելով Կազմակերպություն (տե՛ս ուսուցման կարգի 13-րդ և 13.1-րդ կետերը):

Ուշադրություն՝ դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2020 թվականի սեպտեմբերի 2-ը ներառյալ:

Հարցերի դեպքում հավակնորդները կարող են զանգահարել կազմակերպություն, հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-574406, 010-574453 և 010-557660»,- ասվում է հայտարարության մեջ: