ՀԱՊԿ հավաքական ուժերը «Էշելոն-2020»-ի ընթացքում ձեռնամուխ են եղել նյութատեխնիկական շրջանի ծավալմանը

Լուրեր

11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
Բոլորը

Ռուսաստանի Աստրախանի երկրամասի «Կապուստին Յար» զորավարժարանում անցկացվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման համատեղ ուժերի «Էշելոն-2020» զորավարժության առաջին փուլի ընթացքում մասնակիցները ձեռնամուխ են եղել նյութատեխնիկական շրջանի բացազատմանը. այս մասին տեղեկացրին Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Վարժանքի ընթացքում առաջին անգամ մշակվում են ռուսական զորքերի ստորաբաժանումների և օտարերկրյա զորակազմի գործնական գործողությունները, որոնք մասնակցում են ավտոմոբիլային և զրահատանկային տեխնիկայի վերանորոգման, զորքերի ծավալման ժամանակ վառելանյութի լիցքավորման և նյութական միջոցների փոխադրման վարժանքներին:

Զորավարժությունում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ներկայացուցիչ, ավագ լեյտենանտ Սևակ Խաչատրյանի խոսքով՝ «Էշելոն-2020»-ն օգտակար է զորավարժություններին մասնակցող բոլոր կողմերի համար:

«Մենք այսօր այստեղ շատ նոր բաներ տեսանք: Սա շատ լավ ու օգտակար փորձ է մեզ համար, եթե ամեն տարի համատեղ այսպիսի զորավարժություններ լինեն, դա մեզ բոլորիս համար օգտակար կլինի»,- նշել է Խաչատրյանը:

Զորավարժություններին, որն ընթանալու է մինչև օգոստոսի 20-ը, ներգրավված է շուրջ 1000 զինծառայող և մոտ 250 միավոր զինտեխնիկա: