«Նման գործարարների հետ չենք ցանկանում կապեր ստեղծել»․ Գագիկ Մակարյանը՝ Արտակ Սարգսյանի մասին

Լուրեր

12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Բոլորը

Հայաստանի «Գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը, արձագանքելով Factor.am-ի հարցին, թե ինչո՞ւ միությունը չարձագանքեց «ՍԱՍ» գրուպի սկանդալային ձայնագրությանը, որում դրսևորվում էր գործատուի կողմից անթույլատրելի վարքագիծը աշխատողների նկատմամբ՝ ասաց․ «Դա այն դեպքն է, որ մենք չխոսեցինք, այդ կերպ արտահայտելով մեր դժգոհությունը․ ոչ բոլորին կարելի է համարել գործատուներ։ Գործատու հասկացությունը ներառում է կորպորատիվ մտածելակերպ և ոչ թե նեղ բիզնես շահեր, հետևաբար երբ մենք խոսում ենք գործատու կատեգորիայի մասին, իսկ մեր միությունը ուշադիր է, թե ովքեր են անդամները, այդ ձևով էլ խթանում ենք ճիշտ գործատուների առաջընթացը։ Իսկ նրանք, անկախ նրանից, թե ինչ կուսակցության անդամ են կամ ինչ կրթություն ունեն, եթե դեռևս չեն հարում ավելի գլոբալ արժեքներին, մենք նրանց հետ չենք բանակցում»։

Մակարյանի խոսքով՝ խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված տարբեր գործարարներ միայն բիզնեսշահ են հետապնդում, դրա համար են ցանկանում են լինել խորհրդարանում:

«Իրենք մտածում են, որ ԱԺ-ում լինելը իրենց համար փողերի ու ծրագրերի մի պորտֆել է, որից անընդհատ պիտի օգտվեն, բայց հիմա ժամանակները փոխվել են։ Նման գործատուների մասին հայտարարությամբ չենք արձագանքելու, նրանք մեր միության անդամը չեն, նման գործատուների հետ դեռևս չենք ցանկանում կապեր ստեղծել»,-նշեց Մակարյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։