Defense News․ Կոնգրեսը 2 տարով սառեցրել է զենքի վաճառքը Թուրքիային

Լուրեր

11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
Բոլորը

Ամերիկացի 4 կոնգրեսականների  (Ջիմ Ռիշ, Մայք Մքքոլ, Էլիոտ Էնջել, Բոբ Մենդերես )  նախաձեռնությամբ 2 տարով գաղտնի կերպով սառեցվել է ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքը Թուրքիային։ Այդ մասին հայտնում է ամերիկյան Defense News ամերիկյան  լրատվական կայքը. փոխանցում է ermenihaber-ը:

Ըստ աղբյուրի՝ գլխավոր պատճառը S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ռուս թուրքական գործարքն է։

Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիան թեև 2019թ․-ին ձեռք էր բերել ռուսական ՀՕՊ համակարգերը, այնուամենայնիվ դրանք առայժմ չեն  ակտիվացվել  և գործարկվել։ Պաշտոնական Անկարան այդ ամենը պատճառաբանում է Թուրքիայի տարածքում  կորոնովիրուսի պատճառով ստեղծված իրավիճակով։

Աղբյուրի փոխանցմամբ, առայժմ պարզ չէ, թե  փաստացի ամերիկյան կողմը քանի պայմանագիր է սառեցրել, որոնք նախկինում կնքվել էին Թուրքիայի հետ:  Նշվում է, որ այդ գործարքներից առնվազն 2-ը համարվում են բավական խոշոր: Դրանցից մեկը կապված է F-16 կործանիչների մոդիֆիկացման հետ, իսկ մյուսը ամերիկյան շարժիչների արտադրության արտոնության հետ, որոնցով  Թուրքիան պետք է ավարտին հասցներ Պակիստան արտահանվելիք  թուրքական արտադրության  ռազմական ուղղաթիռների վերաբերյալ  1,5 մլրդ-ոց գործարքը։

Նաև ընդգծվում է, որ  վերջին անգամ ԱՄՆ-ն  զենքի վաճառքի  սառեցում Թուրքիայի նկատմամբ կիրառել էր այն ժամանակ, երբ թուրքական իշխանությունները օկուպացրել էին Կիպրոս կղզու մի մասը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից S-400-ների ձեռքբերումը, լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։