Խաղողը ամբողջությամբ կմթերվի, բայց մեր արտադրանքի 30-40 %-ը չի սպառվելու․կնվազի նաև մթերման գինը․ Հայ գինեգործների միության նախագահ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը, որն ընդունվեց այսօր, նախատեսում է աջակցություն կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվողներին՝ առաջիկայում պատշաճ կատարելու խաղողի մթերման գործընթացը։

Կառավարությունը աջակցության այս ծրագրով առաջարկում է սուբսիդավորվող վարկեր տրամադրել գինու ու կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերություններին։

Ինչպե՞ս են վերաբերվում այս ծրագրին գինեգործներն ու արդյոք սա կլուծի՞ նրանց առջև ծառացած խնդիրները։

Այս հարցերի շուրջ Factor.am-ը զրուցել է «Հայ գինեգործների միություն» ՀԿ-ի նախագահ Ավագ Հարությունյանի հետ։

Վերջինս դրական է գնահատում կառավարության այս ծրագիրը, սակայն նշում է՝ սրանով ամբողջությամբ չի լուծվի գինեգործությամբ ու կոնյակագործությամբ զբաղվող ընկերությունների խնդիրները։

«Սա տակտիկական քայլ էր, որպեսզի գյուղացու խաղողը չմնա վազին, կարողանանք դա մթերել։ Պարզ է, որ սա կօգնի գյուղացուն, ինքը կվաճառի մեզ, բայց սրանով չի բարձրացվի խաղողի գինը անցած տարվա մակարդակին։ Մեծ հաշվով՝ այս խաղողի կեսի չափով բերքի կարիքը մենք չունենք։ Մի կողմից՝ 30-40 տոկոսով նվազել է գինու և կոնյակի շրջանառությունը, տարաները չեն ազատվել, մյուս կողմից էլ մենք այդքան գումար չենք ստացել, հետևապես շուկա չունենք։ Անցած տարվա գինիները մնացել են, հիմա տեղ չկա մթերելու։ Սա նշանակում է, որ մենք կվերցնենք խաղողն ամբողջությամբ ոչ թե նախատեսված բարձրորակ արտադրանք արտադրելու, այլ կեսը կվերցնենք մեր նպատակների համար, իսկ այն կեսը կվերցնենք ուղղակի վերցնելու համար, որպեսզի օգնության ձեռք մեկնենք գյուղացիներին։ Այդ կեսը կգնա ցածրորակ գինու, օղու, կոնյակի սպիրտի թորմանը»,- նշեց Հարությունյանը։

Վերջինիս խոսքով՝ խաղողի մթերման նախորդ տարվա գինն այս տարի չի պահպանվի․ «Խաղողի գնի նվազում կլինի։ Այս իրավիճակը դուրս է մեր կառավարության լիազորություններից։ Գնդակը գտնվում է Ռուսաստանի դաշտում, ռուսական շուկայի, տնտեսության վիճակից է կախված և մյուս գործընկերների՝ Միացյալ Նահանգների, Եվրամիության։ Վերջինները բացվում են, և ամեն ինչ, կարծես թե, ընկնում է իր տեղը, ուղղակի մենք 3-4 ամիս գրաֆիկից հետ կընկնենք։ Բայց քանի որ դա մեր շուկաների ընդամենը 18-20 տոկոսն է, իսկ կոնյակի 4 տոկոսը, նշանակում է՝ ամբողջությամբ մենք կախված ենք ռուսական տնտեսության վիճակից։ Կարծում եմ՝ կոնյակի խաղողի գինը կիջնի 10-15, միգուցե 20 դրամով, գինու խաղողը կիջնի դրանից մի քիչ շատ»,- մանրամասնեց Հարությունյանը։

Վերջինիս խոսքով՝ ճգնաժամի պայմաններում նվազել է նաև գինու և կոնյակի գինը, ինչպես նաև սպառումը․ «Մեր արտադրանքի հաստատ 30-40 տոկոսը չի սպառվելու։ Այն արտադրանքը, որ պիտի հիմա պատրաստենք այս տարվա խաղողից, դա չի սպառվելու։ Շատ դժվար է դիմանալ գայթակղությանը․ մի կողմից՝ քեզ տալիս են փող անտոկոս, երկար ժամանակով, և դու չես կարող այդ գայթակղությանը դիմանալ և վերցնում ես, մյուս կողմից էլ՝  վերցնում ես, ստեղծում ես պրոդուկտ, որը քո բիզնես պլանի մաս չի կազմում, ռազմավարական զարգացման մաս չի կազմում, չես կարող վաճառել այն գնով, որով դու նախատեսել էիր շուկա մտնել։ Կոնյակի և գինու գները մոտավոր ընկել են արդեն 10-20 տոկոսով։ Սա կբերի նրան, որ մենք կկորցնենք բարձր ինքնարժեքի զգացողությունը։ Բարձր ինքնարժեքը միշտ մեզ պահում էր զգոն և թույլ էր տալիս, որպեսզի մենք լուծումներ գտնենք, որպեսզի բարձրարժեք շուկայում լինենք։ Թույլ էր տալիս գտնել մոտեցումներ, որպեսզի մրցունակ լինենք։ Երբ գտնվում ես համեմատաբար բարձրարժեք շուկայում, քո մարկետինգային քաղաքականությունն ուղղված է արժեքի ավելի բարձրացմանը, բայց երբ իջնում ես ցածրարժեք ապրանքի շուկա, դու, որպեսզի մնաս շուկայում, պիտի անընդհատ արժեքդ իջեցնես, որպեսզի կարողանաս մրցունակ լինել։ Հայ արտադրողը այդքան ռեսուրս չունի, որ իր արժեքն իջեցնի։ Ընդհակառակը, Հայաստանը ռեսուրսներ պետք է փնտրի արժեքը բարձրացնելու։ Հիմա այս էյֆորիան՝ էժան փողերը կանցնեն, և մենք նորից կբախվենք բարձր ինքնարժեքի, բայց արդեն ցածր արժեքային համակարգում»,- նշեց միության նախագահը։

Վերջինիս խոսքով՝  եթե ամեն տարի ունեցել ենք 100-ից 110 հազար տոննա խաղող, ապա այս տարի կունենանք 130-140 հազար տոննա, այսինքն՝ մեկ քառորդով ավելի։

Հարությունյանն ընդգծում է, որ կառավարությունն անում է այն, ինչ կարողանում է այս պայմաններում՝ շուտափույթ լուծելու խաղողի հարցը․ «Կառավարությունը մեծ անելիքներ ունի ռազմավարությունը մշակելու հարցում, որպեսզի մենք նման իրավիճակում չհայտնվենք։ Նախորդ կառավարությունները դա չէին անում, որովհետև լեգիտիմության պակաս ունեին, վախենում էին ժողովրդից, այս կառավարությունը ունի լեգիտիմության շատ մեծ պաշար, հնարավորություններ, բայց ինչո՞ւ չի անում՝ չեմ հասկանում։ Ավելի խորը ստրատեգիական լուծումներ է պետք տալ, որպեսզի մենք այս իրավիճակում չհայտնվենք»։

Անժելա Պետրոսյան