ՊԵԿ-ն այս տարվա առաջին 7 ամիսներին շուրջ 2․8 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ է արձանագրել

Լուրեր

10.06.2026 | 15:43
Ընտրություններին արհեստական խոչընդոտներ ստեղծեցին` «Գինու օրեր» կազմակերպելով. Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 15:32
«Ռեալը» հաստատել է, որ 150 միլիոն եվրո է առաջարկել Խուլիան Ալվարեսի համար
10.06.2026 | 15:30
Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով
10.06.2026 | 15:23
Պուտինի և Փաշինյանի հանդիպման վերաբերյալ դեռևս հստակ պայմանավորվածություններ չկան․ Պեսկով
10.06.2026 | 15:15
Եթե փաստ կամ ապացույց ունեք խախտումների վերաբերյալ, խնդրում ենք ներկայացրեք մեզ. Մելոյանը` քաղաքացիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 15:10
Նոր ձերբակալություններ են սպասվում՝ ըստ ՀԿԿ ղեկավարի // Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է․ ԼՈՒՐԵՐ
10.06.2026 | 15:05
Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
10.06.2026 | 15:02
Մոտ 324 մլն դրամ արժեքով գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյան
10.06.2026 | 14:50
ՀՀ-Թուրքիա սահմանների բացման դեպքում երկկողմ առևտրի ծավալը կարճ ժամանակում 1 միլիարդ դոլարի կհասնի․ Yeni Safak
10.06.2026 | 14:41
Քոնոր Մաքգրեգորի մասնակցությամբ մենամարտը տոմսերի վաճառքից ստացված եկամուտի ռեկորդ կսահմանի UFC-ում
10.06.2026 | 14:33
Ծառուկյանի հարցով դիմեք Դատախազություն. ԿԸՀ նախագահը՝ անձեռնմխելիության հարցի մասին
10.06.2026 | 14:31
Իրանը հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրները պատասխանատու են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները կանխելու համար
10.06.2026 | 14:24
Ում փողերն էին բաժանում ենթադրյալ ընտրակաշառողները. Արթուր Նահապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 14:14
Զախարովան ԵՄ-ին մեղադրել է «ՀՀ-ում ընտրական գործընթացը վերահսկելու, ՔՊ-ին՝ ընդդիմության նկատմամբ ճնշումների» մեջ
10.06.2026 | 14:00
Բացահայտվել է 184 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված
Բոլորը

2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին հարկային իրավախախտումների բացահայտման և խափանման նպատակով ՊԵԿ-ը 1․750 օպերատիվ հետախուզական միջոցառում է իրականացվել, որոնց արդյունքում 731 իրավախախտման դեպքով արձանագրվել է պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա մոտ 2․8 մլրդ դրամի հարկային պարտավորություններ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը։

Նրա տեղեկացմամբ՝ 2019 թվականի նույն ժամանակաշրջանում 567 իրավախախտման դեպք է արձանագրվել՝ կատարված 1․450 օպերատիվ հետախուզական աշխատանքի արդյունքում, իսկ լրացուցիչ հարկային վճարման չափը կազմել է 431 մլն դրամ։

2019 թվականի համեմատությամբ՝ 2020 թվականի ընթացքում ավելացել է ոչ միայն ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների թիվը, այլև դրանց արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափը։

Առանց հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքերը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել է 530 միջոցառում, առաջադրված տուգանքի չափը կազմել է մոտ 943 մլն դրամ։

166 միջոցառում իրականացվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներին հայտնաբերելու ուղղությամբ, որի արդյունքում Հարկային օրենսգրքի 467-րդ հոդվածով սահմանված պահանջների համաձայն առաջադրված տուգանքի չափը կազմել է շուրջ 94 մլն դրամ։

35 դեպքով արձանագրվել է ՀՕ 408-րդ հոդվածի պահանջների խախտում, այն է՝ լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեություն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելը, ինչպես նաև  բնական պաշարները ապօրինի օգտագործելը։ Այս ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում առաջադրված տուգանքների չափը կազմել է մոտ 1․7 մլրդ դրամ։

Արգելված գործունեությամբ զբաղվելու դեպքերը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ֆիզիկական անձինք, խախտելով Հողային օրենսգրքի համապատասխան հոդվածների պահանջները, իրականացրել են հողի՝ բերրի ժամանակի ապօրինի դուրսբերում և վաճառք։ Այս գործունեության արդյունքում ՀՕ 409-րդ հոդվածով առաջադրված տուգանքի գումարը կազմել է 20 մլն դրամ։

ՊԵԿ պաշտոնյայի խոսքով՝ ավելի շատ հանցագործությունները կատարվում են ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելով, իրացման շրջանառությունը թաքցնելով կամ ծախսերի հետ կապված ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով։

Անդրադառնալով փաստին, որ 100 հարկ վճարողներ ճանաչվել են փոխկապակցված, Չարխիֆալակյանը նշեց, որ տվյալ պարագայում գործ ունենք բիզնեսն արհեստականորեն տրոհելու գործընթացի հետ, որի նպատակը պակաս հարկեր վճարելն է։

«Բազմաթիվ հարկ վճարողներ ստեղծում են մի քանի ընկերություններ՝ արհեստականորեն, իրենց հարազատների անունով գրանցում են կազմակերպություններ և տրոհում են։ Նպատակն այն է, որ հարկման ավելի բարենպաստ ռեժիմով, շրջանառության հարկման դաշտում աշխատելու և ԱԱՀ-ի վերաբերյալ հաշվարկներ և տարեկան շահութահարկի հաշվարկներ չներկայացնելու հնարավորություն ստանան։ Արդյունքում պետական բյուջե վճարում են պակաս հարկեր»,- մանրամասնեց ՊԵԿ պաշտոնյան։

Նա ընդգծեց, որ այս խախտումն իր մեջ առանձին դեպքերում պարունակում է նաև Քրեական օրենսգրքով նախատեսված պատժելի արարք։

«Տնտեսվարող սուբյեկտներին կհորդորեինք զերծ մնալ բիզնեսն արհեստականորեն տրոհելուց, քանի որ ՊԵԿ հարկային հսկողություն իրականացնող բոլոր ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում է գտնվում այս հարցը»,- նշեց նա։

Անժելա Պողոսյան