Շուկան ազատականացվել է, բայց գերիշխողները դժվարությամբ են զիջում դիրքերը. ի՞նչ է սպասվում Սամվել Ալեքսանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 15:32
ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան
12.12.2024 | 15:20
Հարավային Կորեայի նախագահը խոստացել է «պայքարել մինչև վերջ»
12.12.2024 | 15:09
ՏԿԵ նախարարը չբացառեց, որ Փարաքարում էլ կարող է փրայմերիզի մոդելը կիրառվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 15:00
Բայրամովը՝ պայմանագրի 2 չհամաձայնեցված կետերի մասին, Շիրակի մարզպետը լքեց պաշտոնը․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 14:51
Բաքուն հայտարարել է, թե «Ասադի ռեժիմն Ադրբեջանի համար խնդիրներ է ստեղծել միջազգային կազմակերպություններում»
12.12.2024 | 14:42
Գյումրիում ՔՊ-ն ցածր վարկանիշ չունի, 2021-ի ընտրությունները բարձր վարկանիշի մասին էին. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 14:33
Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսը
12.12.2024 | 14:23
Թրամփը Սի Ցզինպինին հրավիրել է իր երդմնակալությանը․ CBS News
12.12.2024 | 14:12
Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը․ ՀՀ ՊՆ
12.12.2024 | 14:04
ԱՄՆ-ը զգուշացրել է ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ»-ով նոր հարձակման հավանականության մասին
12.12.2024 | 13:53
Աշխարհում գրանցված ծնունդների թիվն աճում է, սակայն 150 միլիոն երեխա դեռևս «անտեսանելի» է․ ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ երեխաների իրավական կարգավիճակի մասին
12.12.2024 | 13:44
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինային ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցությանը նախապատրաստելու ծրագրի մասին
12.12.2024 | 13:35
Խաղաղության պայմանագրի 2 կետում բաց հարցեր ունենք․ Ադրբեջանի ԱԳ նախարար
12.12.2024 | 13:33
Ռանչպարի սահմանային հատվածում փշալար կա վնասված, ոտնահետքեր են հայտնաբերվել
12.12.2024 | 13:24
Կադիրովը պնդում է, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Չեչնիայի ՆԳՆ հատուկ գնդի զորանոցի վրա
Բոլորը

«Մենք պետք է մենաշնորհներ և գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չունենանք, և շուկայի հասանելիության խնդիրներ պետք է չլինեն, բայց ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո»,- այս հայտարարությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել է 2 տարի առաջ՝ 2018 թ-ի հուլիսին՝ տնտեսական մենաշնորհների վերաբերյալ քննարկման ժամանակ՝ միաժամանակ հրահանգելով վերահսկել, թե քաղաքական հայտարարությունները որքանով են իրագործվում իրական կյանքում:

Եվ այսպես՝ ինչպե՞ս է փոխվել մրցակցությունը շուկայում վերջին 2 տարում:

Factor.am-ը Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովից հետաքրքրվեց՝ շաքարավազի, կարագի, ալյուրի, բանանի և այլ ոլորտներում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող ի՞նչ սուբյեկտներ են գործել մինչ 2018 թ-ն ու դրանից հետո, և ինչպե՞ս են փոխվել նրանց մասնաբաժինները: Մեր հարցմանն ի պատասխան հանձնաժողովից տեղեկացրեցին, որ շաքարավազի և կարագի շուկան ուսումնասիրվել է անցած տարի, ալյուրի շրջանառության ոլորտն այս տարի է ուսումնասիրվում և արդյունքները կհրապարակվեն ամփոփումից հետո, իսկ բանանի շուկան 2018-2020թթ-երի ընթացքում չի ուսումնասիրվել:

Շուկայում վերահսկողությունը, կարծես, ավելացել է: Հանձնաժողովի 2019 թ-ի հաշվետվության համաձայն՝ 2017-ի համեմատ իրադրության որոշակի փոփոխություն կա՝ ավելացել են թե՛ վարչական վարույթները, թե՛ բացահայտված խախտումները և թե՛ տուգանքները:

Մրակցության բարելավման մասին խոսում են ոչ միայն իշխանական պատգամավորները, այլև ընդդիմադիրներն ու անկախ փորձագետները:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հավաստմամբ՝ իրադրությունը բավականին լավացել է, նոր գրանցված սուբյեկտներ են ի հայտ գալիս, նաև մի շարք համաթվերով Հայաստանի դիրքերի առաջընթաց կա, օրինակ՝ Գլոբալ մրցունակության համաթվում և այլն. «Սպառողի տեսանկյունից ևս էական փոփոխություններ կան: Եթե նախկինում աշխարհում լայն սպառման ապրանքների գծով գների որոշակի բաձրացում էր լինում, ապա հենց հաջոդ օրը, անկախ նրանից, որ այդ ապրանքը ձեռք բերելու համար որոշակի ժամանակաշրջան պետք է անցներ, որպեսզի ազդեր ներքին շուկայում, գները թռիչքային աճում էին: Հիմա դուք տեսնում եք, որ շուկայում գործող միտումները համահունչ են աշխարհում տիրող միտումներին և, օրինակ, բենզինի, դիզվառելքի մասով շուկան դարձել է ավելի մրցակցային: Իհարկե, այս առումով խնդիրներ կամ բարելավելու հնարավորություններ կան, բայց չմոռանանք, որ Հայաստանի շուկան ինքնին փոքր է և ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի նաև այլ խաղացողներ հայտնվեն, ներդրումներ իրականացնեն և նվազեցնեն ներկայումս շուկաներում առկա գերիշխող դիրքերը»:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արմեն Եղիազարյանի համար ևս փոփոխություններն ակնհայտ են. «Այն մեծ խոչընդոտները, որ եղել են մինչև հեղափոխությունը, այս պահին չկա, բայց նաև չեմ կարող ասել, որ լիարժեք վերացած են մենաշնորհները: Մրցակցությունը որոշ չափով ավելի առողջ է, հնարավորություններ կան տնտեսվարողների համար ավելի ազատ գործելու, բայց բարեփոխումների համար դեռևս շատ անելիքներ կան»:

ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների գիտաուսումնական լաբորատորիայի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ փոփոխությունները տեսանելի են նույնիսկ անզեն աչքով. «Տասնամյակներ շարունակ բիզնեսը սերտաճած է եղել իշխանությանը, խոշոր կապիտալի, խոշոր սեփականատերերի բավական ընդարձակ խմբավորումը եղել է իշխանության մեջ, նա տեղական ինքնակառավարման մարմինների կազմում ունեցել է լոբբիստական ուժեղ ազդեցություն, տնտեսական համակարգն էլ հիմնված է եղել քվոտավորումների վրա և, բնականաբար, մենաշնորհային, օլիգարխիկ տիպի տնտեսություն է հաստատված եղել Հայաստանում, որը վերջին ժամանակահատվածում այս փոփոխություններից հետո նույնիսկ անզեն աչքով էլ տեսանելի է, որ ինստիտուցիոնալ առումով կազմալուծվել է»:

Ուշագրավ է, սակայն, որ թեև մուտքը շուկա ազատականացվել է, ի հայտ են եկել նոր խաղացողներ, նախկին օլիգարխներին պատկանող ընկերությունները շարունակում են գերիշխել: ՏՄՊՊՀ-ն արձանագրել է, որ, օրինակ, շաքարավազի շուկան ունեցել է բարձր կենտրոնացվածության մակարդակ, Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգ» և «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերություններն ունեցել են շուկայական իշխանություն՝ չնայած ոլորտում գործում են մեծաքանակ տնտեսվարող սուբյեկտներ (շուրջ 80): Եվ՛ ներմուծման, և՛ իրացման ծավալներով 2018 և 2019 թվականներին առաջատար են եղել «Ալեքս հոլդինգ» ու «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ները և «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ-ն, որոնց ներմուծման ծավալն ընդհանուր ներմուծման ծավալում 2018 թ-ին կազմել է 82%,  2019 թվականին` 79%, իսկ իրացման ծավալը 2018-ին կազմել է 98%, 2019-ին` 96%։

Նույնը իրավիճակն է կարագի շուկայում: 2018 և 2019 թվականներին կարագի իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող առաջին 3 ընկերությունների մասնաբաժինները կազմել են համապատասխանաբար 79% և 69%: Այս ապրանքային շուկայում առկա կենտրոնացվածությունը հանձնաժողովը միջին մակարդակի է գնահատում:

Ընդ որում՝ ներկայումս էլ Սամվել Ալեքսանյանն պատկանող 3 ընկերությունները` «Ալեքս Հոլդինգ», «Ալեքս էնդ Հոլդինգ» և «Սիթի», շարունակում են չարաշահել իրենց գերիշխող դիրքը: Հանձնաժողովն անցած տարի բացահայտած հնարավոր չարաշահում­ների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ հարուցել էր վարչական վարույթներ, որոնք դեռ ընթացքի մեջ են: ՏՄՊՊՀ-ից մեզ հայտնեցին, որ վարույթները գտնվում են ամփոփման փուլում և արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն:

Նկատենք, որ ՏՄՊՊՀ-ն արդեն իսկ հունիսի 30-ի որոշմամբ տուգանել է այս 3 ընկերություններին՝ ընդհանուր 5 մլն դրամի չափով՝ պահանջված տեղեկատվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու համար:

Թե ինչո՞ւ շուկաներում գերիշխողների դիրքերն էապես չեն թուլանում, Ատոմ Մարգարյանը բացատրում է մասշտաբից տնտեսման էֆեկտով. «Տվյալ պահին շուկայում գտնվողներն արդեն իսկ առավելություն ունեն նորեկների հանդեպ: Բայց պետությունն ունի կարգավորման հնարավորություններ՝ գերշահույթը հարկելու և, այդպիսով, սահմանափակելու հնարավորություններ, երկրորդը՝ ստեղծելու շուկա մուտքի խրախուսման հնարավորություններ արտոնությունների ճանապարհով»:

Չնայած ՏՄՊՊՀ զեկույցում առկա մասնակի տեղեկատվությանը, գերիշխող տնտեսվարողների (շուկայում 33% և ավելի մասնաբաժին ունեցողներ) ամբողջական ցանկն ու մասնաբաժինները հանձնաժողովը չի հրապարակում 2011 թ-ից ի վեր: Այն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը որոշել էր, որ գերիշխողների անուններն այլևս պետք չէ հանրայնացնել և, օրենքի փոփոխությամբ, հանձնաժողովը դադարեցրել էր ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ռեեստրի վարումը:

Այս օրենքի նոր փոփոխությունն ու թափանցիկության ապահովումը Ատոմ Մարգարյանն անհրաժեշտ է համարում. «Անկասկած օրենքի այդպիսի փոփոխությունը նպատակ է ունեցել բացասական ֆոնը խորացնել և մենաշնորհայնացման տենդեցներն ուժեղացնել: Վերջին տասնամյակում, հանած վերջին 2 տարին, տեղի է ունեցել շուկաների է՛լ ավելի գերկենտրոնացում՝ թե՛ ներմուծման, թե՛ մանրածախ շուկայում: Այս բոլոր տենդենցների տակ, կարծես, օրենսդրական հիմքեր են դրվել, որոնք պետք է փոխվեն»:

Պատգամավոր Արմեն Եղիազարյանը ևս օրենքի փոփոխության կողմնակից է. «Այո, իհարկե, մենք միշտ կողմնակից ենք, որ բոլոր գործընթացները պետք է լինեն թափանցիկ, առավել ևս տնտեսության հետ կապված: Դա նաև երաշխիք է, որ չկան շահերի բախումներ, փոխկապակցվածություններ, իշխանության կողմից հովանավորություններ: Այդ ամենը բացառելու համար ամեն ինչ պետք է թափանցիկ լինի, հայտնի լինեն բոլոր գործարարները»:

Պատգամավոր Արտակ Մանուկյանի կարծիքով՝ գերիշխողները գնագոյացման վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնում են, ՏՄՊՊՀ-ն էլ վերահսկում է. «Այս առումով մենք պետք է քննարկենք միջազգային փորձը: Սա քաղաքական և օրենսդրության ուսումնասիրության որոշման հարց է, այսինքն՝ մենք գնո՞ւմ ենք այդ ուղիով, և առկա կարողությունները բավարար կլինե՞ն, որպեսզի արդյունավետ օգտվենք այդ գործիքակազմից, թե ոչ»:

Թե ե՞րբ այս հարցը կբերվի իշխանության օրակարգ, պարզ չէ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան