ՊՆ պաշտոնյաները խոստանում էին շուտափույթ պատիժ կուրսանտին սպանողներին, բայց դատաքննությունը ձգձգվում է

Լուրեր

12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Բոլորը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015 թվականի հունվարի 29-ին։ 2015 թվականի օգոստոսից դատաքննություն է ընթանում։ Հանցագործությունը տեղի է ունեցել փակ տարածքում, թվում էր, թե բացահայտումը բարդ չի լինելու, դատաքննությունն էլ արագ կավարտվի։ Բայց նիստերը պարբերաբար հետաձգվում են, վկաները հաճախ չեն ներկայանում դատարան։

Այսօրվա նիստին, օրինակ, Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան կանչված 6 վկաներից, որոնք ծառայության մեջ են, ոչ մեկը չէր ներկայացել։ Այս գործով երկու տասնյակից ավելի վկաներ են հարցաքննվել։ Այսօր վկա Արթուր Զարաֆյանն էր ցուցմունք տալիս։ Նա եղել է ամբաստանյալներից երկուսի հրամանատարը։ Դատարանում Զարաֆյանը հայտնեց, որ դեպքի գիշերը զորամասում չի եղել և հեռախոսով է իմացել, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանը կախվել է, ապա եկել է զորամաս ու Հայկազի ննջասենյակում նրա արյունոտ անկողինն է տեսել։ Նա նաև դատարանին հայտնեց, որ մահից մեկ օր առաջ Հայկազին ուղեկցել է եկեղեցի և եկեղեցու բակում խոսել է նրա հետ, տեղեկացել է, որ ծառայությունից Հայկազը գոհ է։

Ինստիտուտի նախկին պետի տեղակալ Զարմիկ Մարկոսյանի որդին՝ Գնել Թևոսյանը, հիմնական մեղադրյալներից է։ Նա, ըստ գործի նյութերի, հաճախ է բացակայել դասերից։ Վկային այսօր հարց ուղղվեց, թե ով էր թույլ տալիս, որ Գնելը հաճախ բացակայի զորամասից։ «Զորամասի հրամանատարներից է եղել նրա հայրը`Զարմիկ Մարկոսյանը, նրա հայրը վերադաս դիրքում էր, նրա հայրն է եղել պատասխանատուն», – եղավ պատասխանը։

Գնել Թևոսյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը բացակայել է՝ ունենալով վերադասի թույլտվությունը, «ոչ թե տուն է գնացել հոր ասելով»։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 4-ին:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանությունը վերջին երկու տարիներին Հայոց բանակում արձանագրված ամենադաժան դեպքերից է։ Տղայի մարմինը գտել էին իստիտուտի մարզադահլիճում, պտտաձողից կախված վիճակում։ 20 տարեկան տղային ուղղակի դաժանաբար տանջել էին մահից առաջ, փորձել էին սպանել տարբեր եղանակներով։ 2 տարի առաջ, երբ տեղի ունեցավ դեպքը, ՊՆ պաշտոնյաներն ու անձամբ նախարար Սեյրան Օհանյանը շուտափույթ պատիժ էին խոստանում հանցագործներին։ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը։ Նրանք չեն ընդունում, որ մեղավոր են։

 

Սյուզան Սիմոնյան