Լինելու է կորոնավիրուսի մի քանի պատվաստանյութ. ես անձամբ բանակցում եմ արտադրողի հետ. Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
Բոլորը

Աշխարհում արդեն հարյուրից ավելի թեկնածու պատվաստանյութ կա, որ հավակնում է դառնալ վերջնական արդյունք։ Կառավարության այսօրվա նիստին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ խոսելով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին:

«Նախնական՝ առաջին ու երկրորդ փուլի հետազոտությունները ցույց են տալիս, որ, ամենայն հավանականությամբ, լինելու են պատվաստանյութեր ու լինելու են մի քանիսը»,- ասաց նա:

Թորոսյանը նշեց, որ Հայաստանը հիմա բանակցություններ է վարում երկու ուղղությամբ․ «Առաջինն ուղիղ արտադրողներն են, ես անձամբ եմ բանակցությունները վարում՝ Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերությունն է։ Բանակցում ենք նաև ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու ԳԱՎԻ-ի հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել»։

Նախարարի խոսքով՝ ամենամեծ վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակի արտադրված ու նույնիսկ դեռ չարտադրված պատվաստանյութ գնեն և մյուս երկրներին այն հասնի շատ ուշ, օրինակ՝ 2021 թվականի սկզբում կամ վերջում:

«Շատ կարևոր է բանակցությունները սկսել հենց այսօրվանից, պետք է հետ չմնանք զարգացումներից»,- ասաց Թորոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։