Զերծ մնացեք քննական կենտրոնների մոտ ավանդական հավաքներից․ ԿԳՄՍ նախարարի կոչը ծնողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
Բոլորը

Վաղը մեկնարկում են միասնական ընդունելության քննությունները, այսօր արդեն ներբուհական քննություններ են անցկացվել։ Եվ մենք ամիսներ առաջ, երբ կորոնավիրուսը նոր էր տարածվել, լրջորեն քննարկում էինք քննությունների անցկացման հնարավորությունը։ Պարետատան այսօրվա նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մեր գործընկերների մի մասն ասում էր, որ հնարավոր չի լինելու, որովհետև որոշակի վտանգներ է պարունակում, բայց մենք որոշում կայացրեցինք՝ անցկացնել ընդունելության մեկ քննություն՝ ապահովելով անվտանգության բոլոր կանոնները։ Ըստ դրա՝ Հայաստանի 47 քննական կենտրոններում, որոնցից 17-ը Երևանում է, հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 8-ին տեղի կունենան միասնական քննություններ։ Այս ճեպազրույցին իմ մասնակցության հիմնական նպատակն այն է, որ դիմենք մեր ծնողներին և դիմորդների բոլոր ուղեկցողներին՝ խնդրելով հնարավորինս զերծ մնալ քննական կենտրոնի մոտ ավանդական հավաքներից»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Նախարարը նշեց նաև, որ սերտ համագործակցում են Ոստիկանության, մարզային իշխանությունների, ԱԻՆ-ի հետ, և այս ընթացքում քննական կենտրոնները պատշաճ կերպով նախապատրաստվել են քննություններին։

Մանրամասները՝ տեսանյութում։