Առաջիկայում նոր թանկացումներ կլինեն. ՀՀ քաղաքացիները ստիպված են լինելու է՛լ ավելի ձգել գոտիները

Լուրեր

12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Բոլորը

Վերջին օրերին ձվի շուկայում նկատվող թանկացումը հարուցել է քաղաքացիների անհանգստությունը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ ձուն թանկացել է 3.1 տոկոսով:

Ամանորին ընդառաջ՝ առաջին անգամը չէ, որ ձուն թանկանում է, սակայն այժմ, այն միակ առաջին անհրաժեշտության սննդամթերքը չէ, որը գնաճ է գրանցել: Կտրուկ բարձրացել են նաև կարագի, մսի և կաթնամթերքի գները:

ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը նշում է՝ թանկացման միտումը կար դեռևս սեպտեմբեր ամսից, սակայն հոկտեմբերի գնաճը գերազանցեց անցած ինն ամիսների ցուցանիշը. «Սեզոնային գործոնը այս ապրանքատեսակների գործում միշտ եղել է ու կա, հիմնական գործոնը արտաքին գործոնն է, միջազգային շուկայում կարագի գինը բարձրացել է, մեզ մոտ էլ այն դեռ կբարձրանա»:

Քաղաքացիները Factor.am-ի հետ զրույցում դժգոհեցին գնաճից՝ նշելով, որ օրեցօր ավելացող ծախսերն ու դրանց ֆոնին՝ չբարձրացող թոշակներն ու աշխատավարձերը, իրենց հասցնում են հուսահատության: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից թանկացումների հետ կապված մեկնաբանեցին՝ հանձնաժողովը գների կարգավորման կամ վերահսկողության մեխանիզմ չունի, պարզապես այս կամ շուկայում տեղի ունեցող գնային փոփոխությունները կարող են ուսումնասիրվել՝ պարզելու, արդյոք տեղի ունեցած փոփոխությունները համահունչ են միջազգային գնաճին, ձեռքբերման գներին, թե ոչ: Իսկ ձվի և կարագի թանկացման մասով պատասխանը հետևյալն էր՝ «Ձվի դեֆիցիտի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները բացարձակ անհիմն են, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գնային փոփոխությունը 2-3 դրամի սահմանում է՝ կախված տեսակից, որակից, արտադրող կամ ներկրող ընկերությունից և այլն: Իսկ կարագի գինն էլ բարձրացել է միջազգային գներով պայմանավորված»:

Անկախ ՏՄՊՊՀ պարզաբանումներից՝ արդեն իսկ ակնհայտ է, որ առաջիկայում ՀՀ քաղաքացիները ստիպված են լինելու է՛լ ավելի ձգել գոտիները: Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը նշում է՝ բացի այն, որ առաջիկայում թանակցումներ կլինեն՝ տոներով պայմանավորված, 2018 թվականն էլ դժվար տարի է լինելու:

Լիլիթ Շաբոյան