«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության պատվիրակությունը հանդիպել է Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի հետ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

««Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության պատվիրակությունն իր արցախյան
1-ին այցի շրջանակներում հանդիպեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ։ Շնորհավորելով պատասխանատու պաշտոնին նշանակման առիթով՝ նախաձեռնության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը բարձր գնահատեց Սամվել Բաբայանի դերակատարումը Արցախի անվտանգության ապահովման գործընթացում։

Բաբաջանյանը նախաձեռնության անունից պատրաստակամություն հայտնեց առարկայական մասնակցությամբ զորավիգ լինել Արցախի զարգացման ու հզորացման ծրագրերին։


Արցախի անվտանգության քարտուղար Սամվել Բաբայանն իր հերթին կարևորեց Հայաստանում քաղաքական առողջ ուժերի ձևավորումն ու ներքաղաքական պայքարում Արցախի շահարկման անթույլատրելիությունը։ Խոսելով ավտանգության խնդիրների մասին՝ Բաբայանը մատնանշեց անվտանգության քարտուղարի լիազորությունների համապարփակ բնույթը Արցախում, ինչը հնարավորություն կտա տարբեր ոլորտներում կայուն և ակտիվ զարգացման գործընթացներ հարուցել։

Հատկանշական է հատկապես կրթության ոլորտում հեղափոխական տրամադրությունների բարձրաձայնումը, որի միջոցով, ըստ Սամվել Բաբայանի, կարճաժամկետ հեռանկարում կրթություն-տնտեսություն-բանակ կապի ամրապնդման բարձր արդյունավետություն կապահովվի։
Ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում անցած հանդիպմանը կողմերը կիսվեցին իրենց մոտեցումներով ու գաղափարներով, ինչպես նաև պայմանավորվեցին համագործակցել ըստ անհրաժեշտության՝ հանուն հայության անվտանգության ու առաջընթացի։