ՀՀ գլխավոր դատախազության արձագանքը՝ ՀՀ ԲԴԽ նախագահի հայտարարություններին

Լուրեր

09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը քննչական մարմինների և դատախազության հասցեին իրեն թույլ է տվել արտահայտություններ, որոնք, անհարիր և անհամատեղելի լինելով իր պաշտոնեական կարգավիճակին և Բարձրագույն դատական խորհրդի առաքելությանը, դուրս են տարրական էթիկական նորմերի և պատշաճության սահմաններից և վիրավորում են ամբողջական համակարգերի և դրանց ներկայացուցիչների մասնագիտական ինքնասիրությունն ու արժանապատվությունը:

«Անընդունելի է քրեական հետապնդման մարմիններին պիտակավորելը, դատավորներին «սրբադասելը» որպես համակարգային հիմնախնդիրների համար պատասխանատվությունը շրջանցելու եղանակ կիրառելու նման մոտեցումն ընդհանրապես, այն պարագայում, երբ առանձին դեպքերում հենց դատարանների հակասական, անկայուն վարքագծի, անհիմն և որոշ դեպքերում անտրամաբանական պատճառաբանություններով կայացվող որոշումների պատճառով երբեմն չի հաջողվում իրականացնել հստակ և կանխատեսելի քրեական քաղաքականություն և կոնկրետ դեպքերում պարզապես իմաստազրկվում է հանցագործությունների բացահայտման, պատժի անխուսափելիության ապահովման ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից կատարված հսկայածավալ աշխատանքը:

Բավական է միայն ուշադրություն դարձնել դատախազների կողմից վերադաս դատարաններ վիճարկված և բեկանված դատական ակտերի, խափանման միջոցների կիրառման վերաբերյալ ներկայացվող հիմնավոր միջնորդություններն անհիմն մերժելու արդյունքնում մեղադրյալների կողմից նոր հանցագործությունների կատարման, քննությունից թաքնվելու դեպքերին, ստորադաս դատարանների կողմից Վվճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների ոգուն և նշանակությանը հակասող որոշումների կայացման պրակտիկային՝ պատկերացնելու համար այն խնդիրների բազմաթիվությունն ու բազմազանությունը (այդ թվում՝ դատախազության կողմից ԲԴԽ-ի առջև բարձրացված), որոնց լուծման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու փոխարեն փորձ է արվում քողածածկել նման եղանակով և դարձնել այդ խնդիրներն արդարացնելու յուրօրինակ միջոց:

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման անհաշվենկատ և արդարադատության ընդհանուր շահերից չբխող հայտարարություններից և գործընկերային մթնոլորտում, առանց ավելորդ զգացմունքայնության և լարվածության հարուցման, հանրային ադեկվատ և հիմնավորված պահանջներին ականջալուր՝ օրենքի տառին համապատասխան, յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում շարունակել իր ոլորտում առկա խնդիրների լուծման, բարեփոխման նախաձեռնություններն ու հանձնառությունները»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում:

Նշենք, որ նմանատիպ հայտարարությամբ հանդես էին եկել նաև քննչական մարմինները, ի մասնավորի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ քննչական կոմիտեն և ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը: