Ակնկալում ենք, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր հնչեցրած վիրավորական դատողությունների համար առնվազն հրապարակային ներողություն կխնդրի նախաքննական մարմինների աշխատակիցներից. քննչական մարմինների հայտարարությունը

Լուրեր

09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ քննչական կոմիտեն և ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«23.06.2020թ.-ին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի շրջանակներում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Արամ Աբրահամյանի հետ զրույցում անդրադառնալով դատական իշխանության  նկատմամբ հանրության շրջանում անվստահության հարցին, հայտարարել է, որ «մենք ունենք ոչ այնքան գրագետ քննչական մարմիններ, մենք ունենք ոչ պատշաճ դատախազական հսկողություն», և որ վերջիններս անորակ քննած գործը «ուղղակի շպրտում են դատարան»: Ռուբեն Վարդազարյանը նաև նշել է, որ «մենք չունենք անգրագետ դատավոր»:

Այս առնչությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ Ռուբեն Վարդազարյանի կողմից քննչական մարմիններին տրված` վերը նշված ընդհանրական բնույթի և ԲԴԽ նախագահին ոչ հարիր որակումները վիրավորում են նախաքննական մարմինների աշխատակիցներին` ստվերելով նրանց կողմից իրականացվող բարդ, բարձր պատասխանատվություն պահանջող աշխատանքը: Իհարկե, հնարավոր է, որ նախաքննական մարմիններում լինեն քննիչներ, որոնց մասնագիտական որակները դեռևս բարելավման կարիք ունեն, սակայն, չբացառելով հանդերձ այդ հանգամանքը, վստահեցնում ենք, որ քննչական համակարգում այսօր բազմաթիվ են իրենց գործին նվիրված, իրավաբանական փայլուն գիտելիքներ ունեցող, սկզբունքային ու բարոյական բարձր հատկանիշներով օժտված արհեստավարժ քննիչները, որոնք, ջանք ու եռանդ չխնայելով, արդյունավետ և որակյալ քննություն են իրականացնում անգամ ամենաբարդ, ուժերի գերլարում պահանջող քրեական գործերով:

Եվ եթե Ռուբեն Վարդազարյանն իր խոսքում նշում է, որ «ցանկացած դատավորի հասցեին հնչեցրած հայհոյանքն ընկալվում է, որ 240-ին են հայհոյում», ապա նույն կերպ պարոն Վարդազարյանն իր գնահատականներով վիրավորում է նախաքննական մարմինների հարյուրավոր  քննիչների:

Կարծում ենք, որ ԲԴԽ նախագահի` նախաքննական մարմիններին ուղղված սուբյեկտիվ գնահատականները ոչ միայն փաստարկված և հիմնավոր չեն, այլ նաև չեն բխում պաշտոնատար անձի զբաղեցրած կարգավիճակից և էթիկայի կանոններից:

Ակնկալում ենք, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր հնչեցրած վիրավորական բնույթի դատողությունների համար առնվազն հրապարակային ներողություն կխնդրի նախաքննական մարմինների աշխատակիցներից և այսուհետ կդրսևորի անհրաժեշտ զսպվածություն` զերծ մնալով քննչական մարմինների աշխատանքի վերաբերյալ չհիմնավորված և ոչ կոռեկտ հայտարարություններ հնչեցնելուց»: