Հայաստանի վրա վաճառվում են ժամկետանց գաղափարներ․ կրթության փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Հեղափոխությունից հետո կրթության ոլորտում պետք է գնահատում արվեր՝ հասկանալու խնդիրներն ու անելիքները, ինչը, սակայն, ըստ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի, չի արվել։ Այս մասին նա ասաց «Գաջ քսողից՝ մենեջեր, կա պրոֆեսիոնալիզմի պակաս: Իսկ ինչի՞ պակաս կա կառավարությունում, եթե «կրթական համակարգն ավերակ» է» թեմայով քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ կրթության ոլորտում անհրաժեշտ են հստակ ռեֆորմներ, ռազմավարություն, իսկ թե ով կամ որ մարմինը պետք է անի դա, հստակ չէ։

«Պետք է ինստիտուցիոնալ խումբ լինի, որը կայուն ձևով այդ ռազմավարական աշխատանքը կանի։ Ո՛չ նախարարը, ո՛չ փոխնախարարը, ո՛չ վարչության պետերը դա չեն կարող անել, որովհետև իրենք ներգրավված են ամենօրյա վարչական աշխատանքներում։ Հիմա այս իրավիճակում ակնկալել, որ ինչ-որ մի ստրատեգիական բան կլինի Հայաստանում, ուղղակի անհույս է։ Ինստիտուտ չկա, որը դա կարող է առաջ տալ»,- նշեց Խաչատրյանը։

Կրթության փորձագետն ընդգծեց, որ երբ որևէ ռեֆորմ է արվում, պետք է նախ ստուգել՝ որքանով է այն աշխատող․ «Հաճախ, ցավոք, Հայաստանի վրա վաճառվում են ժամկետանց գաղափարներ, ռեֆորմներ, որովհետև շատ դեպքերում մեզ հետ աշխատում են այնպիսի փորձագետներ, ովքեր Արևմուտքում այդքան էլ առաջավոր խմբերի մեջ չեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։