Աշխատողների աշխատավարձերից անհիմն պահումներ, աշխատանքից անհիմն ազատումներ, վերջնահաշվարկի չիրականացում․ ՄԻՊ-ի արձանագրած խնդիրները

Լուրեր

17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանին աշխատանքային իրավունքներով հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վեր է հանել հետևյալ հիմնական խնդիրները.

 

«1) գործատուներն աշխատանքից ազատվող աշխատողների հետ վերջնահաշվարկ չեն կատարում,

2) աշխատողներն անհիմն ազատվում են աշխատանքից,

3) գործատուները չեն պահպանում աշխատողներին կարգապահական տույժերի ենթարկելու կարգը,

4) գործատուներն աշխատողների աշխատավարձերից անհիմն պահումներ են կատարում,

5) աշխատանքային պայմանագիրը լուծելուց առաջ այդ մասին գործատուներն աշխատողներին օրենքով սահմանված ժամկետներում չեն ծանուցում,

6) առանց աշխատողների համաձայնության գործատուները նրանց այլ աշխատանքի են փոխադրում և այլն:

 

2019 թվականի գործունեության զեկույցն, օրինակ, վկայում է Մարդու իրավունքների պաշտպանին դիմած քաղաքացիները բարձրաձայնել են նաև իրենց աշխատանքային իրավունքների խախտման այլ դեպքերի մասին:

 

Տարածված և համակարգային խնդիրներից է՝

  • աշխատանքի ընդունվելիս աշխատողների հետ աշխատանքային պայմանագրեր չկնքելը․
  • աշխատողին աշխատանքից ազատման դիմում գրելուն հարկադրելը․
  • կատարած արտաժամյա աշխատանքի համար աշխատողին չվարձատրելը և այլն։

 

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման խնդիրների հիմնական պատճառների թվում է իրենց իրավունքների վերաբերյալ իրազեկման պակասը:

Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի տարեկան հաղորդման մեջ տեղ են գտել յուրաքանչյուր խնդրին առնչվող մանրամասն վերլուծություն համապատասխան առաջարկներով։

2019 թվականի տարեկան հաղորդումը, որպես խնդիր, արձանագրվել է նաև այն, որ մեր երկրում բացակայում է աշխատանքային իրավունքների պաշտպանության արտադատական մարմին և քաղաքացիների խախտված աշխատանքային իրավունքների վերականգնման միակ տարբերակը դատարան դիմելն է։ Դատարան դիմելուց էլ մարդը խուսափում է, քանի որ հայտնվում է դատական երկարատև քաշքշուկների մեջ և վստահություն էլ չունի՝ արդյոք կհասնի դրական արդյունքի»,- ասված է հաղորդագրությունում: