Ինչպե՞ս պետք է իմ իրավունքը վերականգնվի․ հանձնաժողովը ունենալո՞ւ է այդ լիազորությունը․Ս․ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
Բոլորը

«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության ղեկավար  Սեդրակ Բաղդասարյանի համար անհասկանալի է՝ ձևավորվելիք Փաստահավաք հանձնաժողովն ի՞նչ լիազորություններ է ունենալու, և եթե որևէ քաղաքացու իրավունքը խախտվել է, արդյո՞ք հանձնաժողովն այստեղ անելիք ունի։ Այս մասին Բաղդասարյանն ասաց այսօր «Փաստահավաք հանձնաժողով․ արդարության և ճշմարտության վերականգնման հնարավորություն» թեմայով քննարկման ընթացքում։

Բաղդասարյանը տարիներով ձգձգված 2 գործի մանրամասներ ներկայացրեց ու նշեց, որ ինքը մեծ ակնկալիքներ չունի այս նախաձեռնությունից։

ՀԿ ղեկավարը նաև առաջարկեց այս հանձնաժողովի կազմում ընդգրկել հենց շահառուներին․ «Հարց է ծագում, իսկ ինչո՞ւ շահառուն չպետք է ներկայացված լինի, այլ կազմակերպությունը՝ ներկայացված լինի»։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագիծը։ Այս հանձնաժողովն օժտված է լինելու 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը և դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու և դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։