Առաջին հերթին տուժածները պետք է թեկնածու առաջարկեն․ Արթուր Սաքունցը՝ փաստահավաք հանձնաժողովի կազմի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 11:30
Պաշտոնանկություններ և պաշտոնի նշանակում ՀՀ կառավարությունում
01.07.2026 | 11:03
Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգը, առաջին դասարանցիների ընդունելությունը. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:00
ՍԴ-ում եզրափակիչ ելույթների փուլն է. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 10:58
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
01.07.2026 | 10:55
Կատարի ԱԳ նախարարը Դոհայում հանդիպել է ԱՄՆ բանագնացներին․ սպասվում է Կատար-Իրան հանդիպումը
01.07.2026 | 10:43
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
01.07.2026 | 10:29
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Պենզան․ հարձակման է ենթարկվել պաշտպանական գործարան
01.07.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 1-ի դրությամբ
01.07.2026 | 10:03
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.41%-ով և կազմել 3978.70 դոլար
01.07.2026 | 09:48
ՄԻՊ-ը կարևորում է ընտրելու իրավունքի սահմանափակման նախագծերի շուրջ հանրային քննարկումները
01.07.2026 | 09:33
Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր սպիտակագլուխ անգղի
01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը փաստահավաք հանձնաժողովի անունն առաջարկում է դարձնել «Ճշմարտության հանձնաժողով», քանի որ դրա էությունը ճշմարտության բացահայտումն է, ոչ թե պարզապես փաստերի հավաքագրումը։ Այս մասին իրավապաշտպանը նշեց «Փաստահավաք հանձնաժողով․ արդարության և ճշմարտության վերականգնման հնարավորություն» թեմայով քննարկման ընթացքում։

«Հանրության համար դա պետք է լինի ճշմարտության հանձնաժողով՝ փաստերի հիման վրա։ Այստեղ փաստերը միջոց են»,- նշեց Սաքունցը։

Նա նաև առաջարկներ ունի հանձնաժողովի կազմի ձևավորման վերաբերյալ։ Ասաց՝ հանձնաժողովը պետք է վայելի հանրային վստահությունը։

«Մարդու իրավունքների կոպիտ խախտումներից տուժած խմբերը, առաջին հերթին՝ զոհերը, տուժածները, այն մարդիկ, որոնց իրավունքները կոպտորեն խախտվել են, նրանք առաջին հերթին պետք է իրավասություն ունենան ներկայացնելու, իրենց պատկերացմամբ, այն մարդկանց, որոնց վստահում են»,- նշեց Սաքունցը։

Նա ընդգծեց, որ թեկնածուների առաջարկներ ոչ մի դեպքում չպետք է ներկայացնեն քաղաքական խմբակցությունները, քանի որ հանրությունը կմեղադրի, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով են թեկնածու առաջադրում։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել և հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագիծը։ Այս հանձնաժողովն օժտված է լինելու 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը և դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու և դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։