Ո՞վ և ինչո՞ւ է Հայաստանում կեղծ լուրեր տարածում վարչապետ Փաշինյանի մասին․ DW-ի անդրադարձը

Լուրեր

26.04.2024 | 11:52
Ոստիկանությունը՝ Սևան-Երևան ճանապարհին մեքենաների ստուգման մասին
26.04.2024 | 11:44
Թբիլիսիում հերթական բողոքի ակցիան է տեղի ունեցել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 11:32
Երևանում և Դիլիջանում կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» 7-րդ միջազգային փառատոնը
26.04.2024 | 11:20
Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնն այսօր կփակվի
26.04.2024 | 11:06
ՍԴ-ն քննում է լիազորությունները դադարեցված դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումը․ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 10:58
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
26.04.2024 | 10:57
Ռուսաստանի ՊՆ-ն պնդում է, որ երկու հրթիռ է խոցել Բելգորոդի շրջանում
26.04.2024 | 10:46
Արտարժույթների փոխարժեքներն ապրիլի 26-ի դրությամբ
26.04.2024 | 10:33
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես. ԱԳՆ
26.04.2024 | 10:27
Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, Կայանը՝ որպես բնակավայր, կդադարի գոյություն ունենալուց․ Թաթոյանը՝ սահմանազատման խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 10:20
Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում
26.04.2024 | 10:03
Հրդեհ Գառնի գյուղում
26.04.2024 | 09:47
Նավթի գներն աճել են
26.04.2024 | 09:40
Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում. կամրջով երթևեկությունը դադարեցվել է
Բոլորը

Գերմանական Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը «Ո՞վ և ինչո՞ւ է Հայաստանում կեղծ լուրեր տարածում վարչապետ Փաշինյանի մասին» վերնագրված հրապարակմամբ անդրադարձել է Հայաստանի վարչապետին և Կառավարությանն ուղղված ընդդիմադիրների սուր քննադատություններին՝ նշելով, որ բացի հիմնավորված դժգոհությունից՝ մեդիադաշտում նաև Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքականության մասին ապատեղեկատվության հոսք կա։

Հոդվածում անդրադարձ կա հունիսին ակտիվիստ Արմեն Պետրոսյանի կողմից Ֆեյսբուքում արված հրապարակմանն այն մասին, որ Փաշինյանների ընտանիքն առանձնատուն է ձեռք բերել Կանադայում։ Նշվում է, որ Google որոնողական համակարգը ցույց է տալիս, որ առանձնատունը գտնվում է ԱՄՆ-ում և բոլորովին այլ սեփականատեր ունի։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը DW-ին ասել է, որ պարզ չէ, թե ինչպես կարելի է պայքարել նման լուրերի դեմ, քանի որ լրատվամիջոցներում և սոցցանցերում ապատեղեկատվության տարածումը կանոնակարգող օրենսդրություն Հայաստանում չկա։

Հեղինակը գրում է, որ այդ հարցի պատասխանը, ըստ էության, չունեն նաև ՀՀ իրավապահ մարմինները՝ հիշեցնելով իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանության համար Նիկոլ Փաշինյանի կողմից ԱՄՆ-ին, իբր, շնորհավորելու մասին լուրի հայտնվելը, որը տարածվել էր նաև իրանական և ադրբեջանական մեդիայում։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հերքեց այս տեղեկությունը, իսկ այն հրապարակած «Դիանա Հարությունյան» անուն-ազգանունով կեղծ օգտատիրոջն ԱԱԾ-ն հայտնաբերեց և կալանավորեց։

Հրապարակման մեջ անդրադարձ կա նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից Փաշինյանի հասցեին հնչող մեղադրանքներին։

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն իր հերթին DW-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի մասին ապատեղեկատվության տարածման հետևում կանգնած են նախկին քաղաքական էլիտայի ներկայացուցիչները՝ նշելով, որ, քաղաքական դաշտում պարտվելով, նրանք հսկայական ֆինանսական ռեսուրսներ են կենտրոնացրել մեդիադաշտում դիմակայության համար, իսկ դրա համար ունեն հեռուստաալիքներ, առցանց ռեսուրսներ, ակտիվիստներ և այլն։

Բորիս Նավասարդյանը Փաշինյանի դեմ տեղեկատվական նոր հարձակման օրինակներից է համարել մի քանի քաղաքական ուժերի կոնսոլիդացիան, որոնք «փորձում են օգտվել կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած դժվարություններից»։

Նշվում է, որ նախկին իշխող ՀՀԿ-ից բացի՝ այդ ուժերի թվում են կալանավորված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու պատգամավորների թվով խորհրդարանական երկրորդ ուժի՝ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Սամվել Մարտիրոսյանը, նկատելով, որ խոսքի ազատության և հեղինակների անբարեխղճության սահմանը լղոզված է, կարծիք է հայտնել, որ ֆեյքերի խնդիրը հնարավոր է լուծել միայն օրենսդրական ճանապարհով։

Ինչպե՞ս կանդրադառնան կեղծ լուրերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժողովրդականության վրա՝ փորձագետները դժվարացել են միանշանակ գնահատական տալ՝ նշելով, որ երկրում վաղուց արժանահավատ սոցհարցումներ չեն անցկացվում։ DW-ի կողմից հարցված վերլուծաբանների գնահատմամբ՝ Հայաստանի նոր իշխանությունները դեռևս չեն կորցրել բնակչության վստահությունը, սակայն Փաշինյանը քիչ ժամանակ ունի, քանի որ նրանից երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման ուղղությամբ հստակ քայլեր են ակնկալում։