Ռուսաստանն ուզում է թուլացնել Նիկոլ Փաշինյանին․ Գագիկ Ծառուկյանին գցեցին կրակը․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

– Պարո՛ն Գրիգորյան, Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ԱԱԾ Քննչական դեպարտամենտը ներկայացրել դատարան, իսկ խորհրդարանը երեկ նրան զրկեց անձեռնմխելիությունից և թույլատրեց կալանավորումը։ Եթե դատարանը կալանավորի Ծառուկյանին, կարո՞ղ է դա ներքաղաքական ցնցման բերել։

– Գագիկ Ծառուկյանի մասով, այո՛, բարդ, ցավալի պրոցես է, բայց պետք է ասեմ, որ անխուսափելի պրոցես էր։ Ասեմ՝ ինչու։ Պետք է ասել, որ ես չեմ բացառում և առաջարկում եմ ԲՀԿ պատգամավորներին վերլուծել, որ իրենք այսօր գտնվում են Ռուսաստանի հատուկ ծառայությունների «ռազռաբոտկայի» մեջ։ Իրենք դրա մասին չգիտեն, իրենք հայկական ուժ են, բայց ես կարծում եմ՝ իրենք «ռազռաբոտկայի» տակ են։ Ռուսաստանին Հայաստանի այսօրվա իշխանությունները դուր չեն գալիս, բայց Ռուսաստանը գիտի, որ Հայաստանի այսօրվա իշխանություններն ունեն բարձր վարկանիշ։ Դա բոլորը գիտեն, անգամ նրանք, ովքեր 20%-ի մասին էին խոսում օրեր առաջ։

– Ինչո՞ւ պետք է Ռուսաստանը Հայաստանի քաղաքական ուժերին համախմբի այսօրվա իշխանությունների դեմ։

– Ռուսաստանը, հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանն այլ մտածելակերպ ունեցող մարդ է, կյանքում չի զիջի Հայաստանի ինքնիշխանությունը, բավականին դրական է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, հանդես է գալիս նախաձեռնություններով ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի շրջանակներում, սակայն դրանք վախեցնում են Ռուսաստանին։ Պուտինը ինչի՞ է սովոր, որ ԵՏՄ նիստի ժամանակ ասում են՝ Պուտին, դու ճիշտ ես, ու գնում են։ Բայց հայտնվեց Հայաստանի առաջնորդը, որը հարցեր է բարձրացնում, ինչը ավտորիտար ռեժիմի համար անթույլատրելի է։ Ռուսաստանն ուզում է թուլացնել Նիկոլ Փաշինյանին, բայց հասկանում է՝ ազատվելն անհնար է, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձր է։

– Իսկ ո՞ւմ միջոցով է Ռուսաստանը ցանկանում «թուլացնել» Նիկոլ Փաշինյանին, ակնարկում եք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությա՞նը։

– Տարբեր մեխանիզմներով, օրինակ՝ 5-րդ շարասյան, դա նախկին իշխանություններն են, խմբեր, որոնք ատելությամբ են լցված ժողովրդավարության դեմ, Եվրոպայի ու ԱՄՆ-ի դեմ։ Հայաստանում նման երևույթներ չկային, հիմա կան։ Հիմա իրենց ԶԼՄ-ները քարկոծում են Նիկոլ Փաշինյանին՝ ստեր տարածելով։ Այս բեկորների մասին է խոսքը, բայց Ռուսաստանը լավ հասկանում է, որ 5-րդ շարասյունը հենարան չունի Հայաստանում։ Ու իրենք սկսում են նուրբ աշխատել այն ուժերի վրա, որոնք այս հողի ու ջրի ուժերն են, որոնց մոտեցումների հետ ես կարող է՝ համաձայն չեմ։ ԲՀԿ-ն համարյա 9 տոկոս ուներ, չես կարող դա ժխտել։ Շատ նուրբ են աշխատում։ Ես կասկածներ ունեմ, որ ոչ ուղղակի, նուրբ ձևերով Ռուսաստանը աշխատում է։

– Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործընթացներում տեսնո՞ւմ եք ընտրովի մոտեցում։ Այլ ընտրակեղծարարներ էլ են եղել, հիշեցնում են՝ «Օրինաց երկրի» մուրաբաները, ՀՀԿ-ականների կաշառքները, երևի թե 114 տնօրենների պատմությունը հերիք է։ Ինչո՞ւ այս ուժերի նկատմամբ չկան նման պրոցեսներ և պե՞տք է ակնկալել դա։

– Դա շատ ճիշտ հարցադրում է, որն անում են նորմալ մարդիկ, նաև՝ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները։ Բայց Նիկոլ Փաշինյանի թիմից պատասխանները պարզ են։ Իրենք ասում են՝ մի կետից պետք է սկսենք, չէ՞։ Փաստերն ի հայտ եկան, դատարանի որոշումը երբ կլինի, մենք կհամոզվենք, որ այդ փաստերը ճիշտ էին, կարող է և չհամոզվենք։ Կոչ եմ անում իշխանությանը՝ կոռուպցիայի դեմ ընտրովի պայքարից պետք է անցնենք համակարգայինի, որ այդ հարցերը չլինեն։ Ինձ համար էլ տրամաբանական կլիներ, եթե այս գործերը սկսվեին հենց ՀՀԿ-ից, իրենք էին կեղծում ընտրությունները, իրենց ենք մենք վերագրում։ Գագիկ Ծառուկյանի բիզնեսների հետ կապված քննություն վաղուց է սկսվել, պրոցեսը գնում էր նրա հայտարարությունից առաջ։ Դրսի մատը խառն է դրա մեջ, կոպիտ ասած՝ Գագիկ Ծառուկյանին գցեցին կրակը։

– Իշխանություն-Ծառուկյան լարվածության մյուս կողմում Վանեցյանի կուսակցությունն է, Դաշնակցությունը ու ևս երկու նորահայտ քաղաքական ուժեր։ Այս ուժերը նաև հունիսի 15-ին հանդիպել են ՀՅԴ-ում, հայտարարություններով աջակցել Ծառուկյանին։ Հաշվի առնելով կազմը, ու նաև այն, որ վարչապետի հեռացման պահանջն այստեղից է դուրս եկել, քաղաքական այս խմբի իրական նպատակը ո՞րն է։

– Վերաբաշխում եղավ քաղաքական ուժերի միջև՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Դա հնուց եկած էր։ Բայց ինքը ունի երկու-երրորդը պառլամենտում, ԱԺ-ն լեգիտիմ է։ Մարդիկ մեծ մանդատ են տվել Նիկոլ Փաշինյանին, ես չեմ հասկանում՝ ինչի՞ հետ է կապված Փաշինյանի հրաժարականի պահանջը։ Չհասկացա՝ ինչի՞ համար։ Ճգնաժամ չկա, կոալիցիա չկա, որ ասենք՝ քանդվեց, ու ասենք՝ եկեք նորից ընտրություն անենք։ Դա արհեստածին օրակարգ է։ Ու ես խնդրում եմ ազգային ուժերին՝ մի հատ վերլուծեք։ Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը դրսի օրակարգ է, որի մեջ ուզում են արհեստականորեն ներգրավել ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին։ Իրենք դրա մեջ չկան, պարզ երևում է, իրենք պետք է զգույշ լինեն։ Ասենք՝ վաղը Նիկոլ Փաշինյանը զզվեց, ասեց՝ գնում եմ, ի՞նչ եք անելու։ Ինքն այսօր երաշխիքն է մեր կայունության։ Ծառուկյանն ուղիղ այդ բառը չի ասել, բայց պարզ է, երբ այդ հայտարարությունն արեց, վտանգ առաջացրեց։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան