Ուկրաինայի նախագահի կինը երկկողմանի թոքաբորբով հոսպիտալացվել է

Լուրեր

17.11.2026 | 12:50
Մասիս Մելքոնյանին գաղտնալսելու թույլտվությունը տվել է Ժորա Չիչոյանը
17.11.2026 | 12:42
Հայելու մեջ նայե՛ք, հասկացեք` ինչ տիպի չկաք. փոխքաղաքապետը` ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:36
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
17.11.2026 | 12:34
«Խորոված էիք անում, երբ ժողովրդավարության բարձր ցուցանիշ կար». ընդդիմության առաջարկը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:28
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով Բաշկորտոստանում հրդեհ է բռնկվել «Գազպրոմի» գործարանում
17.11.2026 | 12:18
Երևանում մեկնարկել են հայկական երկաթուղու շուրջ հայ-ռուսական քննարկումները
17.11.2026 | 12:17
Ողջունո՞ւմ եք երաժշտական դպրոցի տնօրենի պահվածքը. Արշակ Սարգսյանը` Ավինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:10
ԱԺ-ն ընդդիմության նախագիծն օրակարգում չընդգրկեց // Ղրիմի կամրջի մի հատված փլուզվել է․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 12:04
ՈՒԵՖԱ-ն իր թեկնածուին է ընտրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում
17.11.2026 | 11:58
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 11:56
Պերուում Հռոմի պապի աչքին է դիպել ամբոխից նետված տերողորմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 11:55
Ինչո՞վ եք տարբերվում սովետից, 99 տոկոս քվեարկում էին Կոմկուսի օգտին. Արթուր Խաչատրյանը` ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 11:47
ԱՄՆ-ում քննարկվել են Հայաստանի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու հնարավորությունները
17.11.2026 | 11:38
Մոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին՝ 25 միլիոն դոլարի կաշառք ստանալու մեղադրանքների ֆոնին
17.11.2026 | 11:35
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան, ում մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել, երկկողմանի թոքաբորբով հոսպիտալացվել է։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով նախագահի գրասենյակը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջին տիկնոջ վիճակը կայուն է, միջին ծանրության թոքաբորբ է, լրացուցիչ թթվածնի կարիք չկա։

Նշենք, որ Ուկրաինայի առաջին տիկնոջ մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել անցյալ շաբաթ։ Վլադիմիր Զելենսկու և երեխաների մոտ վարակ չէր ախտորոշվել։ Երեկ՝ հունիսի 15-ին նրանց հանձնած կրկնակի թեստերի արդյունքները նույնպես բացասական են եղել։

Կնոջ հիվանդության պատճառով Ուկրաինայի նախագահն անցել է աշխատանքային հատուկ ռեժիմի, որը չի նախատեսում հանդիպումներ և զանգվածային միջոցառումներին մասնակցություն։ Զելենսկու մասնակցությամբ բոլոր խորհրդակցություններն էլ անցկացվում են առցանց ռեժիմով։

«Այս արարողակարգից բացառություն հնարավոր է միայն արտակարգ իրավիճակի առաջացման դեպքում, որը պետության ղեկավարի կողմից անհապաղ արձագանք կպահանջի»,- նշել է նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունում։