Իտալական «Էլիտալիանա» ընկերությունը Հայաստանում ուղղաթիռային փոխադրումներ կատարելու մտադրություն ունի

Լուրեր

12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ընդունել է «Էլիտալիանա» (ELITALIANA) ընկերության ներկայացուցիչներին՝ գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Ջիուլիվիի գլխավորությամբ։

«Էլիտալիանա»-ն, որը մասնագիտացած է տրանսպորտային միջոցների արտադրության ոլորտում, նպատակ ունի Հայաստանում ներկայացնել իր արտադրանքը և համագործակցության հնարավորություններ ձեռք բերել։

Նախարարի հետ նախորդ հանդիպման ընթացքում ունեցած պայմանավորվածության համաձայն՝ իտալացի մասնագետները ներկայացրել են հնարավոր համագործակցության իրենց ծրագիրը։ Բացի իտալական տրանսպորտը Հայաստանում ներկայացնելուց, ընկերությունը ցանկանում է իր արտադրած բարձրակարգ ուղղաթիռները մեր երկրում շահագործել դեպի մարզեր ուղևորափոխադրումներ իրականացնելու, զբոսաշրջային, առողջապահական, արտակարգ իրավիճակների, մասնավոր այլ նպատակներով:

Իտալացի մասնագետները նախարարին ներկայացրել են իրենց արտադրած մի քանի ուղղաթիռների մոդելներ՝ ընդգծելով դրանց առավելությունները լեռնային պայմաններում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ համատեղ քննարկումները շարունակել շահագրգիռ մյուս գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո: