Հայաստանի բուհերում 2-3 հոգով ինչպե՞ս է կազմակերպվում դասապրոցես․ որոշ կուրսերում կան թերբեռնված խմբեր

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Հայաստանի պետական բուհերում այս տարի արձանագրվել է դիմորդների թվի զգալի նվազում: Հայտնի է, որ 2017-2018 ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել 8266 դիմորդ, թափուր է մնացել 11 հազար 375 տեղ: Իսկ 2016-2017-ին նրանց թիվը կազմել է 17 հազար 649:

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ պարզելու, թե թափուր տեղերի պատճառով արդյոք հայաստանյան բուհերում եղել են դասախոսական կազմի կրճատումներ։ Մենք խնդրել ենք ներկայացնել, թե կոնկրետ բուհերում քանի դասախոս է կրճատվել 2017-2018 ուսումնական տարում, նրանցից քանիսն են կրճատվել ուսանողների՝ թափուր մնացած տեղերի պատճառով։ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը մեզ պատասխանել է, որ ամփոփվել են բուհերից ստացված հարցումները, և արդյունքում պարզվել է, որ դասախոսների մեծ մասը աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն կամ աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու պատճառով։ Կոնկրետ թվական տվյալներ նախարարությունը չի ներկայացրել։

Այս ուսումնական տարում, օրինակ ԵՊՀ-ում քիմիա մասնագիտությունը դարձել է անհետաքրքիր դիմորդների համար: Ընդամենը երկու ուսանող է դիմել այդ բաժին, 24 տեղ քիմիայի մասնագիտությամբ թափուր է մնացել: Իսկ ֆիզիկա մասնագիտության թափուր տեղերը 47-ն են, զբաղեցրածը՝ 3: Մենք խնդրել ենք տրամադրել տվյալներ՝ ինչպես են այս ֆակուլտետներում կազմակերպվում դասապրոցեսները։ Օրինակ՝ 2 կամ 3 հոգով ինչպե՞ս է կազմակերպվում դասընթացը:

«Նույն մասնագիտության տարբեր կրթական ծրագրերի առաջին և երկրորդ կուրսերում ուսումնական պլանները հիմնականում նույնն են, այդ իսկ պատճառով ուսումնական խմբերը ձևավորվել են ոչ թե ըստ կրթական ծրագրերի, այլ ըստ մասնագիտությունների՝ բացառելով թերբեռնված խմբերի առաջացումը»,- ասված է նախարարի տեղակալի պատասխանում։

Տեղեկացվում է նաև, որ ավելի բարձր կուրսերում նույն կրթական մոդուլի դեպքում իրականացվում է հոսքային ուսուցում։ Իսկ այն կուրսերում, որտեղ հնարավոր չի եղել կազմակերպել հոսքային ուսուցում, դասընթացն իրականացվում է թերբեռնված խմբով։ Նախարարի տեղակալը հավելել է, որ վերոգրյալը չի վերաբերում արվեստի բուհերին, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին, Երևանի Մ․Հերացու անվան պետական բժշկական համալսարանին, քանի որ հիշյալ բուհերում թերբեռնված կուրսեր չկան։ Իսկ հարցին, թե հաջորդ տարի բուհերում թափուր տեղերի զգալի ծավալից խուսափելու համար ինչ ծրագրեր են մշակվում, նախարարությունն առհասարակ չի պատասխանել։

 

Աննա Բաբաջանյան