Պատասխանատուները պնդում են՝ 1000 դրամների հիմնադրամում մի քանի միլիոնի չարաշահումների մասին լուրերը սուտ են 

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Բացառվում է, որ Կենտրոնական բանկի կողմից կառավարվող զինծառայողների ապահովագրության հիմնադրամի որևէ շահառուի  նախատեսված գումարը չհասի»,- Factor.am-ի հետ զրույցում վստահեցրեց Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանն՝ անդրադառնալով  մամուլում հրապարակված տեղեկատվությանը, թե «հիմնադրամը մի քանի միլիոնի չարաշահումներ է թույլ տալիս և, ըստ էության, 1000 դրամները շատ դեպքերում զարտուղի ճանապարհներով չեն հասնում իրենց շահառուներին»:  

«Անգամ տեսականորեն դա անհնար է, որովհետև գումարները  հավաքվում են, գնում են ՊԵԿ, ՊԵԿ-ից գնում են գանձապետարան, գանձապետարանից գալիս են Կենտրոնական բանկ, իսկ վճարումներն արվում են շահառուներին, երբ գալիս է համապատասխան հանձնարարական, խորհրդի կողմից էլ հաստատվոմ է, որ այս կամ այն անձը զոհվել է պարտականությունները կատարելիս, և ինքը հանդիսանում է շահառու: Այդ ամենից հետո տնօրինությունը սկսում է վճարումները՝ սկզբում միանվագ, հետո՝ ամենամսյա»,- մանրամասնեց Հարություն Բերբերյանը՝ պնդելով՝ «կասկածից վեր է, որ որևէ  շահառուհի կարող է գումարները չհասնեն»:

«Ոչ ոք գումարն առձեռն չի ստանում, այդ ամենն արվում է համակարգված: Համապատասխան հանձնարարականից հետո տվյալ շահառուի ընտանիքի հետ կնքվում է պայմանագիր, ինքը ընտրում է իրեն հարմար բանկը: Բանկի միջոցով ստանում է միանվագ գումարը, բացում է հաշվեհամար, որին ամեն ամիս արվում են վճարումներ: Որևէ լումա չի կարող է փոշիանալ կամ չարաշահում լինել»,- վստահեցրեց ԿԲ լրատվական ծառայության ղեկավարը:

Հարցի առնչությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել նաև «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրեն Վարուժան Ավետիքյանը՝ մասնավորապես նշելով. «Մամլո միջոցը ոչ միայն չի կապվել հիմնադրամի հետ մինչև հրապարակումը, այլ նաև հարկ չի համարել անդրադառնալ (գոնե հակիրճ տարբերակում) մեր կայքին, որտեղ իրական ռեժիմում հրապարակվում են բոլոր նվիրաբերությունները, 1000 դրամների վճարումները, հատուցումները, ինչպես նաև հիմնադրամի գործունեության յուրաքանչյուր մանրամասնությունը: Պաշտպանության նախարարն էլ է բազմիցս հրապարակավ ասել, ես էլ եմ ասում. այս հիմնադրամը Հայաստանում գործող ամենահրապարակային հիմնադրամն է, որի ամեն մի որոշում և որին ուղղված ամեն մի լումա թափանցիկորեն հրապարակված է 1000plus.am կայքում` ի լուր աշխարհի»:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ ամբողջությամբ համաձայն է հիմնադրամի տնօրենի արձագանքի հետ և ավելացնելու որևէ բան չունի:

Տեղեկացնենք, որ մինչ օրս հիմնադրամը հատուցում է տրամադրվել 23 զոհված զինծառայողների ընտանիքների, ինչպես նաև ծառայության հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած 4 զինծառայողի։ Հավաքագրված միջոցներն ընդհանուր առմամբ կազմում են 4 միլիարդ 847 միլիոն 582 հազար դրամ, որից 4 միլիարդ 776 միլիոն 166 հազարը պարտադիր վճարումները, 71 մլն 416 հազար դրամը՝ նվիրաբերություն: Ինչ վերաբերում է հատկացումներին, ապա դրանք մինչ այժմ կազմում են 297 միլիոն 50 հազար դրամ:

Շողիկ Գալստյան