«Եթե Թուրքիան գնի C-400 համակարգեր, ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հասանելիությունը նրա համար կսահմանափակվի». ԱՄՆ

Լուրեր

12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
Բոլորը

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի փոխնախարար Հեյդի Գրանտը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կսահմանափակի իր տեխնոլոգիաների հասանելիությունը Թուրքիայի համար, եթե վերջինս Ռուսաստանից գնի «C-400» ՀՕՊ համակարգեր:

Ըստ թուրքական «Gazeteduvar.com» լրատվական կայքի՝ Գրանտը շեշտել է, որ «C-400»-ների գնումը լրջորեն կանդրադառնա Թուրքիա-ՆԱՏՕ ռազմական համագործակցության վրա՝ հիշեցնելով, որ դաշինքի ռազմավարության մեջ չի մտնում այդ համակարգերով (C-400) համագործակցությունը. փոխանցում է EH-ն:

Ամերիկացի բարձրաստիճան զինվորականը ավելացրել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերի գնումը կարող է խնդիրներ առաջացնել նաև 2018-ին նախատեսված ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման հարցում:

Նշվում է, որ ԱՄՆ-ի մասնագետները մտավախություն ունեն, որ Թուրքիան կարող է «C-400» համակարգերը միաժամանակ օգտագործել «F-35» կործանիչների հետ, ինչը թույլ կտա ռուսական համակարգերի միջոցով ամերիկյան կործանիչների մասին տեղեկություններ կորզել: Մասնագետները նշել են, որ «F-35» կործանիչների թույլ կողմերի մասին տեղեկությունների՝ ռուսական կողմի ձեռքն ընկնելու հավանականությունը խիստ վտանգավոր է ամերիկյան կործանիչների հետագա ճակատագրի տեսանկյունից: