Նախագահը ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահին

Լուրեր

12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Բոլորը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Կնոլին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և վերահաստատել հայ-նիդերլանդական բարեկամությունն ու դինամիկ զարգացող միջպետական հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով առավելագույնս ամրապնդելու Հայաստանի շահագրգռվածությունը: Նախագահը մեծապես կարևորել է նաև համագործակցությունը միջազգային կառույցներում: 

Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել երկու բարեկամ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում կայացող Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահի այցը Հայաստան: 

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Նիդերլանդները, լինելով ԵՄ հիմնադիր անդամ, իր զարգացած տնտեսությամբ, տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում ունեցած առաջատար դերով, հասարակական զարգացումներով, լավ օրինակ է Հայաստանի համար, այդ թվում՝ հիմնարար բարեփոխումների իրականացման տեսանկյունից:

Հանրապետության Նախագահը և Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահը զրույցի ընթացքում անդրադարձել են Հայաստանում հատկապես սահմանադրական փոփոխություններից հետո պետական կառավարման նոր համակարգի անցնելու պայմաններում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին և օրենսդրության համապատասխանեցմանը նոր իրողություններին ու պահանջներին: Նախագահ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու բարեփոխումները, որոնք իրականացվում են միջազգային գործընկերների և բարեկամ երկրների աջակցությամբ: Նախագահը համոզվածություն է հայտնել, որ Նիդերլանդներն իր խորհրդարանական ժողովրդավարության դարավոր փորձով ևս կարող է այս ժամանակահատվածում օգտակար լինել Հայաստանին՝ առավել արդյունավետ դարձնելով կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու գործընթացը:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են միջխորհրդարանական դիվանագիտության դերը պետությունների հարաբերություններում: 
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համագործակցությանը, այդ հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումներին և առաջիկա ծրագրերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: