Հայաստանի հագուստ և կոշիկ արտադրող ընկերությունները՝ Bee-Together թեթև արդյունաբերության միջազգային գործարար հարթակում

Լուրեր

12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
Բոլորը

Նոյեմբերի 15-ից 16-ը Մոսկվայում կայացած Bee-Together թեթև արդյունաբերության գործարար հարթակում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ իրականացվող ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ/UNIDO) «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի շրջանակներում, արդեն 4-րդ անգամ ներկայացվել են Հայաստանի հագուստ և կոշիկ արտադրող ընկերությունները: Այս տարի Հայաստանից միջոցառմանը մասնակցել են 24 ընկերություններ։

Bee-together-ը գործարար հարթակ է, որտեղ արտադրողներին հնարավորություն է ընձեռվում հանդիպելու Ռուսաստանի հագուստի և կոշիկի առաջատար ապրանքանիշերի ներկայացուցիչների հետ և բանակցելու արտադրական ծառայությունների մատուցման շուրջ (аутсорсинг/outsourcing): Այս տարի Bee-Together գործարար հարթակին մասնակցել են 100-ից ավելի արտադրողներ շուրջ 10 երկրից:

ՄԱԱԶԿ ծրագրի շարունակականության շնորհիվ, հայաստանյան ընկերություններին հաջողվել է համագործակցություն հաստատել Ռուսաստանի հագուստի և կոշիկի խոշորագույն ապրանքանիշերը ներկայացնող կազմակերպությունների հետ և կնքել արտահանման պայմանագրեր:

Միջոցառման շրջանակում կայացել են շուրջ 30 հանդիպումներ: Ռուսաստանյան ընկերությունները մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերել՝ տեղադրելու իրենց արտադրական պատվերները Հայաստանի ձեռնարկություններում: Ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ, ակկնկալվում է նոր պայմանագրերի կնքում:

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագիրը բազմակողմանի փորձագիտական աջակցություն է տրամադրում արտադրողներին, այդ թվում՝ մարքեթինգային, իրավաբանական, ֆինանսական կառավարման, կադրերի ապահովման, նմուշների պատրաստման, հումքի ձեռքբերման, արտադրության կազմակերպման, արտադրանքի որակի վերահսկման և այլ հարցերում: