«ՓՄՁ ներդրումներ»-ը և «Վնեշէկոնոմբանկ» Ռուսաստանի զարգացման բանկը համագործակցություն են հաստատում

Լուրեր

12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
Բոլորը

«Վնեշէկոնոմբանկ» (ՎԷԲ) Ռուսաստանի զարգացման բանկը և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն սահմանել են երկկողմ համագործակցության ոլորտները` արդյունաբերություն, տրանսպորտ, նորարարություններ, ՏՏ և հեռահաղորդակցություն: Համապատասխան հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի 15-ին` Մոսկվայում: Փաստաթուղթը ստորագրել են «Վնեշէկոնոմբանկ»-ի նախագահի առաջին տեղակալ, վարչության անդամ Նիկոլայ Ցեխոմսկին և «ՓՄՁ ներդրումներ» -ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը:

«Վնեշէկոնոմբանկ»-ը և «ՓՄՁ ներդրումներ»-ը պայմանավորվածություն են ձեռք բերել երկու երկրների համագործակցության հիմնական ոլորտներում ներդրումների ընդլայնման աջակցության և ֆինանսավորման վերաբերյալ: Կողմերը կքննարկեն և կուսումնասիրեն «ՓՄՁ ներդրումներ»-ի համար «Վնեշէկոնոմբանկ»-ի կողմից վարկային գծի բացման հնարավորությունը՝ ինչպես ռուսական արտադրության ապրանքների արտահանման ծրագրերի, այնպես էլ Հայաստանի տարածքում ռուսական կապիտալի մասնակցությամբ դեպի երրորդ երկրներ արտահանման ուղղվածություն ունեցող համատեղ արտադրությունների ֆինանսավորման համար: ՎԷԲ-ը, որպես ազգային զարգացման ֆինանսական կառույց, կկիսվի փորձով և խորհրդատվության ձևով օժանդակություն կցուցաբերի «ՓՄՁ ներդրումներ»-ին:

«Ռուսաստանը և Հայաստանը փոխշահավետ համագործակցության հարուստ փորձ ունեն, և ստորագրված հուշագիրը երկու երկրների զարգացման ինստիտուտների համար համագործակցության նոր հնարավորություններ կբացի, ինչը կնպաստի ապրանքաշրջանառության աճին, ներդրումների ավելացմանը և արտադրական կոոպերացիային տնտեսության ռազմավարական ճյուղերում: Սա կարևոր քայլ է ինչպես մեր երկկողմ համագործակցության համար, այնպես էլ ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում»,- նշել է Նիկոլայ Ցեխոմսկին:

«Մեզ հետաքրքիր է «Վնեշէկոնոմբանկ»-ի՝ որպես զարգացման ազգային ֆինանսական կառույցի, փորձը, ռազմավարությունը և բիզնես մոդելը: «ՓՄՁ ներդրումներ» ՈւՎԿ ՓԲԸ-ն շուտով անդամակցելու է ԵԱՏՄ զարգացման բանկերի խորհրդին, և մենք պատրաստ ենք համագործակցել ինչպես ՎԷԲ-ի, այնպես էլ Խորհրդի մյուս անդամների հետ համատեղ ծրագրերի ընտրության, ուսումնասիրության և իրականացման հարցերում», – ասել է Արթուր Բադալյանը: