Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներին արդեն սորտավորու՞մ են․ ԱՆ-ից մեկնաբանում են

Լուրեր

15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
Բոլորը

Հ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր հոդված բժշկական սորտավորման (տեսակավորման) մասին, ինչը հիվանդների բուժման գերակայության որոշման գործընթացն է՝ ելնելով նրանց վիճակի ծանրությունից։ Նման մեթոդ կիրառվում է այն ժամանակ, երբ առողջապահական համակարգի միջոցներն անբավարար են բոլորին անհապաղ բուժելու համար։

Ի՞նչ ենթատեքստ ուներ նախարարի այս գրառումը, արդյո՞ք Հայաստանի առողջապահական համակարգն արդեն գերբեռնված է և բուժում ստանալու համար հիվանդներին տեսակավորում են։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն այս հարցի առնչությամբ Factor.am-ին ասաց, որ Հայաստանում առայժմ հիվանդների բժշկական սորտավորում չի կատարվում։

Հիշեցնենք՝ նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 22-ին կայացած Հանրային խորհրդի նիստի ընթացքում, այս թեմային անդրադառնալով, հայտարարել էր, որ չի բացառվում, որ վարակի տարածման՝ նման տեմպի պահպանման արդյունքում Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների խորը սորտավորման գնան։ Նախարարը նշել էր, որ հիմա անում են ամեն ինչ՝ դա չանելու համար, մասնավորապես՝ ավելացնում են մահճակալների թիվը։

Հավելենք, որ այսօր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 452 նոր դեպք՝ գրանցված ընդհանուր դեպքերի թիվը հասցնելով 7․713-ի։ Մեկ օրում Հայաստանում արձանագրվել է 6 մահ։ Կորոնավիրուսից մահերի ընդհանուր թիվը, վերջին տվյալներով, 87 է, որից 39-ը՝ այլ պատճառով։

Նելլի Մելքոնյան