Վարչապետի խոսնակը՝ աղմկահարույց լուսանկարի մասին

Լուրեր

05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
05.07.2026 | 14:36
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները
05.07.2026 | 14:04
Օդի ջերմաստիճանը կնվազի
05.07.2026 | 13:25
ԱԱ-2026. Մբապեի գոլը Ֆրանսիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 13:17
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
05.07.2026 | 13:06
Ավտոքարշակում հրդեհ է բռնկվել․ 8 մարդատար ավտոմեքենայից 4-ն ամբողջությամբ այրվել է
05.07.2026 | 12:54
Առանձնատանը կից շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
05.07.2026 | 12:36
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
05.07.2026 | 12:05
Միշուստինը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Փաշինյանի հետ
05.07.2026 | 11:46
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հուլիսի 5-ին
05.07.2026 | 11:23
Սահմանադրության ուժը պայմանավորված է նրա նկատմամբ հասարակության վստահության աստիճանով․ ՍԴ նախագահի ուղերձը
05.07.2026 | 10:52
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ Վահագն Խաչատուրյան
05.07.2026 | 10:31
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է․ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը
05.07.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.07.2026 | 09:35
Ժողովուրդը չունի այն զգացողությունը, թե երկրում հաստատված իրավակարգն իրենից է բխում․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Բոլորը

Երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերի կողմից ակտիվորեն քննարկվում էր Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությունից հետո արված մի լուսանկար: Լուսանկարում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները սեղանի շուրջ են՝ առանց դիմակների ու ձեռնոցների:

Օգտատերերը քննարկում էին այն, որ երկրի բարձրագույն իշխանությունը՝ պարբերաբար կոչ անելով քաղաքացիներին պահպանել սոցիալական հեռավորություն և կրել պաշտպանիչ միջոցներ, հերթական անգամ հակառակ վարքագիծն է դրսևորում։

Թեմայի շուրջ Factor.am-ը պարզաբանում խնդրեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից:

«Մինչև ընդունելությունը տեղի է ունեցել ԱՀ նախագահի երդմնակալության արարողությունը, որից առաջ և որի ժամանակ վարչապետը տիկնոջ հետ, Կառավարության և Ազգային ժողովի հրավիրյալները կրել են դիմակ, շատերը նաև ձեռնոց: Ընդունելության համար ընտրված է եղել բացօթյա տարածք, որպեսզի մասնակիցները կարողանան պահպանել սոցիալական հեռավորությունը: Տվյալ լուսանկարում ընդամենը մի պահ է, որ միմյանց շնորհավորել են»,- ասաց նա:

Հավելենք, սակայն, որ «ընդամենը մի պահ»-ն էլ բավարար է վարակվելու համար, և հաստատված համընդհանուր կանոնների պահպանումը պետք է լինի պարտադիր՝ առանց բացառությունների։ Առավել ևս, երբ խոսք է գնում ՀՀ և ԱՀ բարձրագույն իշխանությունների սոցիալական պատասխանատվության մասին։

Նարեկ Կիրակոսյան