Փաշինյանի բժշկական դիմակի հակառակ կողմը․ ինչո՞ւ են Հայաստանում կորոնավիրուսի գործերը վատ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 11:56
Երկրորդ շտապօգնությունն է ժամանել Հակակոռուպցիոն. ոստիկանները լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ, պարզել պատճառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:56
US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է որակավորման փուլում
25.08.2026 | 11:48
Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա
25.08.2026 | 11:46
Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութ-սրահը փակ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:44
Փաշինյանը միլիոնատեր է, թե միլիարդատեր` իշխանափոխությունից հետո է պարզվելու. Սևակ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:30
Երևանում մեկնարկում է Անդրանիկ Հարոյանին նվիրված հուշամրցաշարը, կայացել է վիճակահանությունը
25.08.2026 | 11:25
Չեմ տեսել` հանրությունը պահանջի, որ Քոչարյանի որդիները չժառանգեն այս բնակարանը. Սուքոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:22
ԱՄՆ-ն Իրանի մեկուսացման նոր գործողություն է սկսել Թեհրանի և նրա գործընկերների դեմ «տնտեսական հարձակման» շրջանակում
25.08.2026 | 11:21
Խուզարկում են նաև Սիրուշոյի ընկերությունը. Ալեքսանդր Կոչուբաև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 11:13
«Փլեյ սիթի»-ից մինչև «Կապուտակ Սևան»․ Քոչարյանը ձերբակալվել է պետգույքի օտարման գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:59
Ռոբերտ Քոչարյանի համար շտապօգնություն է հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:53
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ 2 մարդ է զոհվել, հրդեհվել է նավթավերամշակման գործարանը
25.08.2026 | 10:46
Փաստաբան Կոչուբաևին չեն թույլատրում մտնել Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:40
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին թույլատրեցին մտնել Լևոն Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:35
Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են
Բոլորը

Աշխարհում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ռեկորդային՝ 106 հազար նոր դեպք։ Վարակի բռնկման սկզբնական շրջանից ի վեր, սա 24 ժամում գրանցված դեպքերի ամենամեծ թիվն է։ Հայաստանում էլ կորոնավիրուսի հետ կապված գործերը լավ չեն․ մեկ օրում 335 նոր դեպք և 3 մահ է գրանցվել։ Հենց այսպես էլ այսօր Կառավարության նիստը սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն, ի դեպ, առաջին անգամ էր նիստին դիմակով ներկայացել։

Վերջին շրջանում, երբ Հայաստանում դիմակ կրելը պարտադիր է, գրեթե ամբողջությամբ առանց դիմակի էին ընթանում ինչպես Կառավարության, այնպես էլ Ազգային ժողովի նիստերը։ Սա քաղաքացիների շրջանում դժգոհություն էր առաջացրել։ «Քաղաքացիների կողմից շատ ճիշտ դիտարկում էր արված՝ նաև սոցցանցերում, որ եթե փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, ինչո՞ւ կառավարությունում և կառավարության քննարկումների ժամանակ այդ պայմանը չի պահվում։ Կարծում եմ՝ շատ արդարացի և ճիշտ դիտարկում է»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը կառավարության անդամներին կոչ արեց այսուհետ պարտադիր դիմակ կրել և այն հանել միայն այն դեպքում, երբ իրենց աշխատասենյակներում մենակ կլինեն։ Ավելի ուշ՝ այս թեմային անդրադարձավ նաև առողջապահության նախարարը, որը նույնպես առաջին անգամ էր դիմակ կրում։ «Դիմակների կրումը փակ տարածքներում և հատուկ տնտեսվարողների մոտ, որոնք սահմանված են պարետի ցուցումներով, պարտադիր է լինելու այնքան, որքան անհրաժեշտ է իրականացնել հակահամաճարակային միջոցառումները՝ վիրուսի տարածումը կանխելու համար, և ես չեմ բացառում, որ դա, օրինակ, լինի 1 կամ 2 տարի»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Առողջապահության նախարարի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի նոր դեպքերի աճին զուգահեռ՝ մեծանում է նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը։ Նրա խոսքով՝ մայիսի 21-ի դրությամբ Հայաստանում ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը 135 է, ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներինը՝ 63, ԹԱՕ սարքերին միացվածներինը՝ 15։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ 1 օրում 170-ով աճել է նաև կորոնավիրուսի ակտիվ դեպքերի քանակը։ Սա այն դեպքում, երբ ընդամենը 1 օր առաջ այդ թիվը 30-ով նվազել էր։ Սրան զուգահեռ՝ Արսեն Թորոսյանը շտապեց լավ լուր հայտնել․ Հայաստանը վերջին 1 օրում ռեկորդային շատ քանակությամբ՝ 1751 թեստավորում է արել՝ գերազանցելով դեռ 1․5 ամիս առաջ խոստացված՝ օրական 1000 թեստավորման նշաձողը։

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, որտեղ պետք է արտադրվեն կորոնավիրուսի հայկական թեստերը, այս օրերին ակտիվ նախապատրաստական աշխատանքների մեջ է։ Կորոնավիրուսի տեղական թեստերի արտադրության համար նապատեսված Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի տեղեկացմամբ, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, մյուս շաբաթվա ավարտին կսկսեն թեստերի արտադրությունը։

Թեև մինչ օրս Հայաստանում իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը դեռ 46 հազարի էլ չի հասնում, առողջապահության նախարարը նշում է․ թեստը կորոնավիրուսի «բուժում» չէ։ «Էս թեստամոլուցքն ինձ արդեն նույնիսկ դադարել է, իհարկե, զարմացնել, բայց, մեկ-մեկ, զայրացնում է։ Թեստը պանացեա (համադարման) չի։ Թեստը պետք է արվի ըստ ցուցումի։ Այսօրվա արված թեստը ոչ մի երաշխիք չէ, որ դու վաղը չես վարակվելու»։ Նախարարը հույս հայտնեց, որ, նույնիսկ ամենավատ սցենարի դեպքում, հունիսի վերջի համար իր կանխատեսած կես միլիոն վարակման դեպքին Հայաստանն առաջիկայում դեռ չի հասնի։

Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը Հայաստանում 5․606 է։ Արսեն Թորոսյանի փոխանցմամբ՝ մինչ օրս Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծախսվել է 2․4 միլիարդ դրամ։ Նրա կարծիքով՝ այդ գումարը «կատաստրոֆիկ քիչ» է։

Նախարարը նկատում է․ մինչև տարվա վերջ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին անհրաժեշտ կլինի մինչև 300 միլիոն դոլար, ինչը, մոտավորապես, 145 միլիարդ դրամ է։

Ամփոփելով նշենք, որ կորոնավիրուսային պանդեմիայի տարածման արդյունքում աշխարհում արդեն 5 միլիոն 110 հազարից ավելի մարդ է վարակվել։ ԱՀԿ տվյալներով՝ մեկ օրում ռեկորդային՝ 106 հազար դեպքերի 2/3-րդը բաժին է ընկնում 4 երկրի․ ԱՄՆ, Ռուսաստան, Բրազիլիա և Միացյալ Թագավորություն։ Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով առաջատարները շարունակում են մնալ ԱՄՆ-ն և Ռուսաստանը։

Վերջին օրերին նրանց շարքերը համալրել է նաև Բրազիլիան։ 24 ժամում այնտեղ հայտնաբերվել է ռեկորդային՝ գրեթե 20 հազար վարակակիր և մահացել մինչև 1000 մարդ։ Միևնույն ժամանակ, երկրի նախագահը, կարծես թե, այնքան էլ չի հետևում ԱՀԿ ցուցումներին՝ կորոնավիրուսն «ընդամենը գրիպ» անվանելով և ասելով, որ Բրազիլիան տնտեսապես պատրաստ չէ փակել խանութները, սննդի օբյեկտներն ու դպրոցները։ Թերևս սա է պատճառը, որ Բրազիլիայում 1 ամսում առողջապահության արդեն 2-րդ նախարարն է հրաժարական ներկայացրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան