Ո՞ր ընկերությունների համար կորոնավիրուսը եկամտի աղբյուր դարձավ և որո՞նք ամենաշատը տուժեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 16:35
Ասադին տապալած սիրիացի ապաստամբներն Ուկրաինայից օգնություն են ստացել․ Washington Post
11.12.2024 | 16:24
Կանցկացվի «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ
11.12.2024 | 16:12
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Բիձինա Իվանիշվիլիի հետ
11.12.2024 | 16:03
Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը
11.12.2024 | 15:55
Ավագանու ՔՊ խմբակցության անդամ Արեգ Գևորգյանին կփոխարինի Աշոտ Սարգսյանը․ ԿԸՀ
11.12.2024 | 15:43
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատրաստվում է այցելել Թուրքիա՝ Սիրիայի հարցով Էրդողանի հետ քննարկումների
11.12.2024 | 15:31
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 163 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված
11.12.2024 | 15:22
Հունգարիան վետո կդնի Վրաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վրա
11.12.2024 | 15:15
Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ
11.12.2024 | 15:10
Փաշինյանի աշխատակազմը 44 մլն դրամանոց նոր «պադավատ» է ստացել մեկ ամիս առաջ․ կրճատել են 16 տարի առաջ ձեռբերված երեք մեքենա
11.12.2024 | 15:00
Հակոբ Ասլանյանի սկանդալային հայտարարությունն ու արձագանքը, Մոսկվան Ասադին Հաագային չի հանձնի․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 14:57
Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից․ դա քաղաքական դավաճանություն է և դասալքություն․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 14:52
Հարավային Կորեայի ՊՆ նախկին ղեկավարը փորձել է ինքնասպան լինել. նախագահի աշխատակազմում խուզարկություններ են
11.12.2024 | 14:41
Նոր Հաճնի կամուրջը բացվել է
11.12.2024 | 14:30
Google-ի նոր չիպը 5 րոպեում լուծել է մի խնդիր, որի լուծման համար ամենահզոր գերհամակարգիչներից մեկը պետք է աշխատեր Տիեզերքի տարիքից ավելի երկար
Բոլորը

Աշխարհում արդեն 5 միլիոնից ավելի մարդու վարակած կորոնավիրուսը, առողջական խնդիրներից զատ, նաև լուրջ ֆինանսատնտեսական կոլապս է առաջացրել։ Որոշ ընկերություններ մեծապես տուժում են, մի քանիսն էլ՝ պանդեմիայից «օգուտ քաղում»։

Հայաստանում կորոնավիրուսի շրջանում տարբեր բիզնես-նախաձեռնություններով ակտիվացան սննդի կամ տնտեսական ապրանքների առաքում իրականացնող ընկերություններ։ Այդ թվում՝ սրճարաններն ու ռեստորանները, որոնք կարանտինի շրջանում անգամ իրենց մենյուն հարմարեցնում էին առաքման պայմաններին։ Օրինակ՝ երևանյան հայտնի սրճարաններից մեկը կարանտինի ընթացքում սննդի առաքման սովորական փաթեթի փոխարեն կիրառում էր ծաղկեփունջ հիշեցնող փաթեթավորում։

Մի քանի օրում շուրջ մեկ տասնյակ ընկերություններ էլ որոշեցին զբաղվել ալկոգելի արտադրությամբ, քանի որ այն մեծ պահանջարկ ուներ։ Բանը հասավ նրան, որ տեսչական մարմնի կողմից նրանց գործունեության նկատմամբ խիստ սահմանափակումներ կիրառվեցին։ Դե իսկ մայիսի 18-ից պարտադիր դարձած դիմակների արտադրությունը երկարաժամկետ և կայուն բիզնես է դառնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով Հայաստանում ստեղծված դիմակի և ալկոգելի արտադրությունն ի վիճակի է բավարարել ոչ միայն ներքին պահանջարկը, այլ նաև թույլ տալ արտահանում իրականացնել։

Իսկ թե որ ընկերություններն են արագ հարմարեցվել կորոնավիրուսային այս եկամտաբեր բիզնես կանոններին և ովքեր են դրանց սեփականատերերը, առայժմ ամբողջապես հայտնի չէ։ Թերևս, նաև այդ պատճառով է, որ քաղաքացիների շրջանում կասկածներ են առաջանում՝ ալկոգել ու դիմակ արտադրողների մենաշնորհային գործունեության մասին։

Այս թեմային երեկ, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում, անձամբ վարչապետ Փաշինյանն անդրադարձավ։ «Կոչ եմ անում տուրք չտալ սուտ լուրերին։ Հիմա էլ ասում են՝ կառավարությունը կամ վարչապետըՙ կամ այլ պաշտոնյաներ դիմակի գործ են անում։ Մի հատ էլ հետևից ասում են՝ բա ինչի՞ չեք հերքում։ Երբ որ ասում ենք դիմակ է պետք կրել, նրա համար չի, որ դիմակից փայ ունենք։ Ասում եմ՝ յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանին համապատասխան»,- ասաց Փաշինյանը։

Մայիսի 4-ից, կարանտինային ռեժիմի վերացմանը զուգահեռ, Հայաստանում հանվեցին տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակների սահմանափակումները։ Նույն պատկերը ստացվեց նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ մինչև սահմանափակումների թուլացումը։

Factor.am-ն ուսումնասիրել է, թե որ խոշոր ընկերություններն են կորոնավիրուսի պատճառով ճգնաժամի մեջ հայտնվել և որոնց է հաջողվել իրավիճակը հօգուտ իրենց օգտագործել։

Այսպես, Foxconn Technology Group-ը, որն Apple-ի խոշորագույն մատակարարն է, ֆինանսական կորուստների պատճառով Չինաստանում իր գործարանը փակելու արդյունքում նախորդ տարվա համեմատ՝ առաջին եռամսյակում 90%-ով պակաս եկամուտ է ունեցել։

Ամերիկյան Airbnb ընկերությունը, որը ողջ աշխարհում հայտնի է որպես բնակարանների ու այլ կեցավայրերի վարձակալության միջնորդ գործակալություն, կորոնավիրուսի պատճառով 25%-ով կրճատել է իր աշխատակազմը։ Սա վերաբերել է մոտավորապես 1900 աշխատակցի՝ ողջ աշխարհում։ Էլեկտրական ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող հանրահայտ Tesla ընկերությունը նույնպես կորոնավիրուսից մեծ վնասներ է կրել։ Այստեղ աշխատատեղերի թվի կրճատումը 10%-ի է հասել։ Ճանապարհորդական տեղեկատվություն տրամադրող TripAdvisor ընկերությունը հայտարարել է աշխատատեղերի քանակը 900-ով կրճատելու մասին։ Կորոնավիրուսից մեծապես տուժած ոլորտներից մեկն ավիացիան է։ Այստեղ բազմաթիվ ընկերություններ զգալի վնասներ են կրել։

Այսպես, օդանավեր արտադրող հայտնի Boeing ընկերությունը մտադիր է կրճատել իր աշխատուժի գրեթե 10%-ը կամ մոտ 16․000 աշխատողի։ United Airlines ամերիկյան ավիաուղիներում աշխատատեղերի կրճատման ցուցանիշը հասնում է 30%-ի։ Ընկերությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ից իր 3400 աշխատակից գործազուրկ կդառնա։

Կանադական ավիաուղիներում կրճատումների թիվն ամենամեծերից է․ 50%: Այստեղ խոսքը, մոտավորապես, 5100 աշխատակցի մասին է։ Իսկ ահա Սկանդինավյան ավիաուղիներում կորոնավիրուսի պատճառով աշխատակիցների 90%—ը հարկադիր պարապուրդի մեջ է։ Դա, գրեթե, 10․000 աշխատակցի է վերաբերում։

Վերջերս հայաստանյան ավիաշուկա մուտք գործած իռլանդական Ryanair բյուջետային ավիաընկերությունն էլ կանխատեսում է մեկ եռամսյակում 200 միլիոն եվրոյի կորուստ, ինչպես նաև 3000 աշխատատեղի կրճատում։

Եվ մինչ վերոնշյալ ընկերությունները կորոնավիրուսի սոցիալական վնասների դեմ են պայքարում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աննախադեպ դրական զարգացումներ են։ Օրինակ՝ ֆիլմեր և հեռուստատեսային շոուներ ցուցադրող ամերիկյան Նեթֆլիքս ընկերությունը կորոնավիրուսային ճգնաժամի շրջանում ամենահաջողակներից է։ Միայն 2020-ի առաջին եռամսյակում ընկերությունում 16 միլիոն նոր բաժանորդ է գրանցվել։ Սա 2019-ի վերջին ամիսների նոր բաժանորդագրությունների թվի գրեթե կրկնակին է։ Ադյունքում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Նեթֆլիքսի եկամուտն ավելացել է 27%-ով՝ հասնելով 5․76 միլիարդ դոլարի։

Ամերիկյան հայտնի Amazon ընկերությունը կորոնավիրուսի շնորհիվ 100 հազար նոր աշխատատեղ է բացել, որպեսզի ի վիճակի լինի սպասարկել մեծաթիվ գնորդների։

Սրան զուգահեռ՝ չինական հայտնի AliExpress գնումների կայքում նոր գնորդների թիվն աճել է 11․8%-ով։ Կորոնավիրուսի օրերին զարգացման դրական միտումներ է գրանցել նաև e-bay օնլայն գնումների հարթակը։

Մյուս ընկերությունը, որին հաջողվել է կորոնավիուսային պանդեմիան հօգուտ իրեն օգտագործել, խմբային տեսազանգերի համար նախատեսված հայտնի Zoom-հավելվածն է։ Ընկերությունը, որը հիմնադրվել է դեռ 2011-ին, կորոնավիրուսի շնորհիվ ընդամենը մի քանի ամսում 130%-անոց աճ է գրանցել՝ մեկ ամսում ունենալով շուրջ 300 միլիոն ակտիվ օգտատեր։ Սա այն դեպքում, երբ 2019-ի դեկտեմբերին՝ կորոնավիրուսի բռնկման սկզբնական շրջանում, Zoom-ից ամսական 10 միլիոն մարդ էր օգտվում։

Հայաստանում ևս՝ Zoom-ը լայն տարածում է գտել, քանի որ ԿԳՄՍ նախարարության՝ դասերը հեռավար կազմակերպելու հրամանից հետո, ուսուցիչների մեծամասնությունը հենց այս հավելվածից սկսեց օգտվել։ Zoom-ը, սակայն արդեն նոր մրցակից ունի։ Օրեր առաջ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարեց, որ Ֆեյսբուքը գործարկել է տեսազանգերի սեփական հարթակը՝ Messenger Rooms անվամբ։ Այն արդեն գործում է ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի օգտատերերի համար։ Շուտով այն կկարողանան օգտագործել նաև օգտատերեր ամբողջ աշխարհից։

Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում Ֆեյսբուքը, նախորդ տարվա համեմատ, 3 ամսում եկամուտների 18% աճ է գրանցել։ Չինական հայտնի Tik Tok հավելվածն էլ 2020-ի առաջին եռամսյակում շուրջ 315 միլիոն մարդ է ներբեռնել։ Հավելվածների պատմության մեջ մեկ եռամսյակում ներբեռնումների թվի նման ցուցանիշով Tik Tok-ը ռեկորդ է գրանցել։ Այս հավելվածը ևս՝ կարանտինի ընթացքում մեծ տարածում գտավ հայ օգտատերերի շրջանում։

Կորոնավիրուսի օրերին հատկապես Հայաստանում լայն տարածում ունեցավ նաև Սիգնալ հավելվածը՝ կտրուկ մեծացնելով տեղացի օգտատերերի թիվը, հետևաբար՝ նաև հավելվածից ստացվող եկամուտը։ Սիգնալի մասսայական օգտագործումը սկսեց այն բանից հետո, երբ Ազգային ժողովն ընդունեց կորոնավիրուսով վարակվածներն հայտնաբերելու համար քաղաքացիների հեռախոսազանգերի շրջանակը բացահայտող նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան