Արթուր Աղաջանյանը հաստատեց՝ ազատման դիմում գրել է Արգիշտի Քյարամյանի ԱԱԾ տեղափոխվելու օրը. նա Գուրգեն Խաչատրյանի գործով ուշագրավ տեղեկություն  է հայտնում

Լուրեր

11.06.2026 | 17:33
«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է ՀՀ-ից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը
11.06.2026 | 17:28
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
11.06.2026 | 17:20
Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Արաքս գետի ջրային պաշարների բաշխման վերաբերյալ
11.06.2026 | 17:11
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
11.06.2026 | 16:53
Վուչիչը հայտարարել է Սերբիայի նախագահի պաշտոնից շուտով հրաժարական տալու մասին․ նա մտածում է վարչապետ առաջադրվելու մասին
11.06.2026 | 16:50
ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 107-րդ տեղում է
11.06.2026 | 16:45
Քաղաքացուն որպես գլուխ են վերաբերվում, իսկ այդպես անասուն են հաշվում․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 16:36
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. հայտարարվել է հետախուզում
11.06.2026 | 16:33
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 16:28
Պակիստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին
11.06.2026 | 16:17
ՌԴ ջանքերը՝ հայ ընտրողներին հարկադրելու բացահայտ սպառնալիքների և առևտրային սահմանափակումների միջոցով, ձախողվեցին․ Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարությունը
11.06.2026 | 16:12
Իրանի ԱԳՆ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածները հրադադարը «գործնականում անիմաստ են դարձնում»
11.06.2026 | 16:07
Ընդդիմությունը դուրս կգա՞ փողոցային պայքարի․ քաղաքապետարանը հավաքների մասին իրազեկումներ չի ստացել
11.06.2026 | 16:00
Կարկտի «բլուրներ», ջրածածկ մեքենաներ․ ինչ վիճակ է Գյումրիում աննախադեպ տեղումներից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 15:59
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Աղաջանյանը աշխատանքից ազատվել է մայիսի 12-ին, սակայն պաշտոնապես տեղեկությունը հաստատվեց այսօր:

Նկատենք, որ Արթուր Աղաջանյանի պաշտոնանկությունը տեղի է ունենում ԱԱԾ-ի շուրջ ուշագրավ զարգացումների փուլում։ Նախ հայտնի դարձավ, որ խոշոր չափի կաշառք վերցնելու համար մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին, ԱԱԾ-ն չի կարողանում կալանավորել, նա թաքնվում է իրավապահներից:

Այս աղմկահարուց իրադարձությանը հաջորդեց մաքսանենգ սիգարետի  հետ կապված սկանդալը, ապա, օրեր անց, ՊՎԾ պետի երիտասարդ պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ: Այս նշանակումից հետո տեղեկություններ շրջանառվեցին, որ ԱԱԾ-ում շատերը դեմ են երիտասարդ եւ համակարգում ուղի չանցած  վերադաս ունենալուն եւ համատարած դիմումներ են գրում:

ԱԱԾ-ն այս տեղեկությունները պաշտոնապես հերքում է: Սակայն Արթուր Աղաջանյանն այսօր Factor.am-ի հետ զրույցում ուշագրավ բացահայտում է արել: Նա նշել է, որ աշխատանքից ազատվելու դիմում գրել է մայիսի 5-ին: Սա հենց այն նույն օրն է, երբ նախագահի հրամանագրով Քյարամյանը նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ:

Արթուր Աղաջանյանի հետ Factor.am-ի հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

-Պարոն Աղաջանյան, ինչպե՞ս եղավ որ որոշեցիք աշխատանքից դուրս գալ:

-Այդպես եմ ցանկացել:

-Պատճառը ո՞րն էր, որ այդպես ցանկացաք:

-Ուզում եմ հանգստանալ, ծանրաբեռնված աշխատանքից հոգնել եմ: Ուրիշ պատճառ չկա:

-Տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ում լուրջ խնդիրներ կան, լարված մթնոլորտ է: Ձեր ազատումը դրա հետ է կապվա՞ծ:

-Չէ, շահարկումներ են, իրականությանը չեն համապատասխանում:

Ինչպե՞ս եղավ, որ այդ տեղեկությունների շրջանառությունն ու Ձեր ազատումը համընկան:

-Դե հիմա՝ համընկան: Չի լինում, որ համընկնում են իրադարձությունները:

-Համընկնելու դեպքում սովորաբար կապ է լինում:

-Ես կապ չեմ տեսնում: Չի կարող կապ լինի: Իմ որոշումն է եղել, ուղղակի հոգնել էի քննչական աշխատանքից:

ԱԱԾ պետի նորանշանակ տեղակալ Արգիշտի Քյարամյանի հետ հարաբերություններն ինչպե՞ս էին:

-Արգիշտի Քյարամյանի հետ առնչություն չեմ ունեցել:

-Չեք էլ շփվե՞լ:

-Ընդհանրապես շփում չեմ ունեցել:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նրա նշանակմանը:

-Եկեք ես չպատասխանեմ այդ հարցին: Այդ պատասխանը կոռեկտ չի հնչելու:

-Պարոն Աղաջանյան, մաքսանենգ սիգարետների գործը կապ ունի՞ Ձեր պաշտոնանկության հետ:

-Սիգարետների սկանդալը ին՞չ կապ կարող է ունենալ իմ դուրս գալու հետ:

-Ասում են՝ այդ ծխախոտի արտահանման մասին Հայաստանի ԱԱԾ-ից են ՌԴ-ի հատուկ ծառայություններին տեղյակ պահել:

-Ես օպերատիվ մարմնի ղեկավար չեմ եղել, որ կարողանամ Ձեզ պատասխանել: Քննչականն իր գործառույթներն ունի:

-Իսկ Գուրգեն Խաչատրյանի անհետանալը կապ ունի՞: Ի վերջո, ինչո՞ւ  և ինչպե՞ս նա անհետացավ:

-Բայց ինչու՞ անհետացավ: Քիչ մարդ է… մեղադրյալ էր, ստորագրությունն էր խափանման միջոց կիրառված: Երբ ինքը վտանգ տեսավ, երևի թե որոշեց, որ պետք է խուսափի:

-ԱԱԾ-ն տեղեկություններ ունի՞՝ նա  երկրի ներսում է, թե՞ հատել է ՀՀ սահմանը:

-Վերջին տեղեկությունները, որոնց  մենք տիրապետում ենք՝ չի լքել ՀՀ տարածքը: Օպերատիվ տեղեկություններ են՝ սահմանների հետ կապված:

-Սա ո՞ր օրվա տեղեկություն է:

-Ես մայիսի 12-ից ազատված եմ, դրանից հետո չգիտեմ:

-Չասացիք՝ Գուրգեն Խաչատրյանի անհետանալը կապ ունի՞ Ձեր ազատման հետ:

-Ինչո՞ւ քննչական մարմնի ղեկավարը պիտի բոլորի հետևից գնա, ման գա՞: Ես պետք է պահեի՞ Գուրգեն Խաչատրյանին:

-Ձեր ղեկավարած ծառայության հսկողության ներքո չէ՞ր գործը:

-Ցանկացած մարդ կարող է անհետանալ և իրեն հետո փնտրեն: Ինչու միայն Գուրգենով է պայմանավորվա՞ծ: Ինչքան մարդ կա հետախուզման մեջ:

-Բայց ինչպե՞ս է լինում, որ ԱԱԾ-ն կալանքի միջոնորդություն է ներկայացնում, դատարանը բավարարում է, իսկ ենթադրյալ հանցանք կատարած անձը անհետանում է: Գուրգեն Խաչատրյանը ԱԱԾ-ի տեսադաշտում չպե՞տք է լիներ:

-Մեղադրյալ է մարդը: Եթե ուրիշ բան անեինք՝ խոսելու էիք մարդու իրավունքների սահմանափակումից: Մարդը մեղադրյալի կարգավիճակում է եղել և, որպես մեղադրյալ, ինքն է իր վարքագծի համար պատասխանատվություն կրում: Եթե մեկն  ուզում է անհետանա՝ 100 հատ հատուկ ծառայություն լինի, էլի կանհետանա: Հնարավորությունների տեր մարդու մասին է խոսքը:

– Անդրադառնալով Ձեր ազատմանը՝ նշեցիք, որ մայիսի 12-ից եք ազատվել:  Իսկ ինչո՞ւ է դա մինչև հիմա գաղտնի պահվել:

-Գաղտնի չէ:

-Ամեն դեպքում՝ չի հայտարարվել:

-Դե ինչ պարտադիր է, որ ասվի: Աշխատող է՝ ազատվել է, հիմա բոլոր աշխատողների ազատման մասին պետք է հայտնե՞լ: Ամեն դեպքում սա հատուկ ծառայություն է, շատ բաներ կարող է չհայտարարվի:

-Քանի՞ հոգի է ազատվել կամ դիմում գրել:

-Հլը որ ես եմ գրել:

-Էլի կլինե՞ն:

-Ես չեմ կարող ասել: Դա կապված է նոր ղեկավարի հետ հարաբերություններից:

-Այսինքն հարաբերություններում խնդիրներ կա՞ն:

-Զինվորական հիմնարկի մասին է խոսքը, զինվորականները մի քիչ ավելի լուրջ կատեգորիա են:

-Դուք դիմումը ե՞րբ եք գրել:

-Դիմումը գրել եմ մայիսի 5-ին:

Այսինքն՝ այն նույն օրը, երբ Քյարամյանը տեղափոխվեց ԱԱԾ:

-Ին՞չ եք ուզում դրանով ասել:

-Արձանագրում եմ:

-Արձանագրեք, այդքանով բավարարվենք:

-Փաստորեն, կապ կա՞:

-Ես կապ չեմ տեսնում:

-Իսկ համընկնու՞մը:

-Դե համընկավ: Հիմա Դուք ինձ հարցաքննում եք: Ես շուտ եմ ուզել դուրս գալ, հիմա եմ դիմումը գրել:

-Իսկ ինչպե՞ս է լինում, որ ԱԱԾ ծառայողի օրվա առթիվ վարչապետը Ձեզ պարգևատրում է, իսկ դրանից մի քանի ամիս անց ազատվում եք: Հիմնականում լավ ծառայողներին են պարգևատրում  և այս համատեքստում Ձեր ազատումը տարօրինակ է:

-Պարգեւատրումն ի՞նչ կապ ունի: Ինձ չեն հեռացրել: Պարգևատրել է, ես էլ հոգնել եմ ու ազատվել եմ:

 

Հ․ Գ․ Factor.am-ն ավելի վաղ, անդրադառնալով ԱԱԾ-ում տիրող իրավիճակին և հղում անելով իրավապահ համակարգում իր հավաստի աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի պաշտոնին հնարավոր է նշանակվի Արգիշտի Քյարամյանի ընկեր Արթուր Պողոսյանը: Նա նախկինում զբաղեցնում էր Շիրակի դատախազի տեղակալի պաշտոնը: Պողոսյանը մեզ տված հարցազրույցում ասել էր, որ եթե պետք լինի՝ ԱԱԾ-ում էլ կծառայի:

 

Նարեկ Կիրակոսյան