Հայաստանում 1 միլիոն բնակչության հաշվով վարակման դեպքերն ավելի շատ են, քան Ադրբեջանում, Վրաստանում և Իրանում

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Հայաստանում 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 351 նոր դեպք։ Արդյունքում՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4823-ի։

Ըստ worldometers․info վիճակագրական կայքի՝ Հայաստանում 1 միլիոն բնակչության հաշվով վարակվել է 1628 մարդ։ Հարևան Վրաստանում մեկ օրում հայտնաբերված նոր դեպքերը 6-ն են, իսկ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը՝ 701։ Վրաստանում 1 միլիոն բնակչության հաշվով վարակվել է 176 մարդ․ 1452-ով պակաս, քան Հայաստանում։

Եվ սա այն դեպքում, երբ Վրաստանի բնակչությունն ավելի քան մեկ միլիոնով գերազանցում է Հայաստանի բնակչությանը։

Ադրբեջանում, որի բնակչությունը Հայաստանից 3 անգամ շատ է, 1 միլիոն բնակչության հաշվով գրանցվել է վարակման 323 դեպք։

Ռուսաստանում, որտեղ տարածաշրջանում կորոնավիրուսի ամենաշատ դեպքերն են հայտնաբերվել, 1 միլիոն բնակչության հաշվով 1992 մարդ է վարակվել։

Այս ցուցանիշով Հայաստանը բավականին մոտ է Ռուսաստանին՝ այն դեպքում, երբ Ռուսաստանի բնակչությունը Հայաստանի բնակչությունից 48 անգամ մեծ է (շուրջ 146 միլիոն)։ Կորոնավիրուսի 149 հազար հաստատված դեպք ունեցող Թուրքիայում 1 միլիոն բնակչության հաշվով 1774 մարդ է վարակվել, այսինքն՝ Հայաստանից ընդամենը 146-ով ավել։ Սա այն դեպքում, երբ Թուրքիայի բնակչությունը Հայաստանի բնակչությանը գերազանցում է մոտ 28 անգամ (84 միլիոն)։ Վարակման 120 հազարից ավելի դեպք և շուրջ 84 միլիոն բնակչություն ունեցող Իրանում էլ 1 միլիոն բնակչության հաշվով վարակման դեպքերը 195-ով քիչ են, քան Հայաստանում։

Հավելենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը մոտ են 5 միլիոնին։ Վերջին տվյալներով՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 4․8 միլիոն է։ Մահացությունների թիվը մոտ է 317 հազարին։

Նելլի Մելքոնյան