Շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ. Արսեն Թորոսյանը ի պատասխան՝ «Կորոնավիրուսը համաշխարհային մեծ բլեֆ է» կարծիքի

Լուրեր

14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է կայքերից մեկում հրապարակված մի հարցազրույցի, որտեղ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը կարծիք է հայտնում, որ «Կորոնավիրուսը համաշխարհային մեծ բլեֆ է․ Եկել է վակցինա ծախելու ժամանակը»:

«Քիչ առաջ աչքովս ընկավ մի այսպիսի վերնագրով հարցազրույց`«Կորոնավիրուսը համաշխարհային մեծ բլեֆ է․ Եկել է վակցինա ծախելու ժամանակը»:

Հարցազրույցը ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ էր, ով էլ նման և այլ նմանատիպ անհեթեթ պնդումների հեղինակն էր:

Ցավում եմ, որ գիտության և գիտական ապացույցների վրա հիմնված մի ամբողջ ոլորտ կարող է ներկայացված լինել նման մտքեր արտահայտող անձի կողմից ու շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ, քանի որ հաշվի առնելով վերջինիս քրոնիկական հիվանդությունները, չի բացառվում հիվանդության խիստ բացասական ելքը:

Իմ կողմից հարգված լրատվամիջոցին էլ խորհուրդ եմ տալիս, թեմատիկ հարցազրույցների հրավիրել մասնագետների և ոչ թե ցանկացած թեմայի վերաբերյալ «խորը և աշխարհացունց» մտքեր ունեցող անձերի: Դիտումների խնդիր կոնկրետ դուք, կարծես թե, չունեք:

Հանրությանը ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելը և դրա համար պատասխանատու լինելը միայն կառավարության պարտականությունը չէ:

Հ.Գ. իսկ միգուցե՞ ես էլ հարցազրույց տամ պիեզոէլեկտրիկների ֆիզիկայի վերաբերյալ»,- գրել է նա: