«Ոչինչ չեմ բացառում». Հայկ Եսայանը՝ «Յուքոմի» իր նախկին աշխատասենյակից ուշագրավ փաստատթղթեր գտնելու հավանականության մասին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Ազգային անվտանգության ծառայողները Ucom ընկերության տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում և ավտոմեքենայում խուզարկություն են իրականացնում: Այնուհետ պարզ դարձավ, որ խուզարկություն է իրականացվում նաև ընկերությունում, որտեղ գտնվում է նաև նոր տնօրեն Արա Խաչատրյանի աշխատասենյակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում հայտնեց Արա Խաչատրյանի փաստաբաններից Ամրամ Մակինյանը:

Նրա խոսքով` դատարանն Ազգային անվտանգության ծառայությանը թույլատրել է խուզարկություն իրականացնել Արա Խաչատրյանի աշխատասենյակում, սակայն նրանք ապօրինի կերպով փորձում են խուզարկություն իրականացնել նախկին տնօրեն Հայկ Եսայանի աշխատասենյակում:

«Արա Խաչատրյանին ես խնդրել եմ այս ապօրինի գոծողությանը մասնակից չլինել և ներկա չգտնվել որևէ ապօրինի գործողության: Հիմա տեսնենք իրադարձությունները ոնց են զարգանում և լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասել է փաստաբանը:

Factor.am-ը Ucom ընկերության նախկին տնօրեն Հայկ Եսայանից հետաքրքրվեց, թե ինչ կարող են իրավապահները գտնել իր նախկին աշխատասենյակում:

«Բայց եթե իմ նախկին աշխատասենյակն է… ճիշտն ասած ես նման տեղեկություն չունեմ»,- ասաց նա: Factor.am-ի հարցին՝ բացառում է, որ այնտեղից ուշագրավ փաստաթղթեր կայտնաբերվեն, Հայկ Եսայանն ասաց. «Ոչինչ չեմ բացառում, ոչ էլ ոչ մի բան ասում եմ: Այդ աշխատասենյակի հետ կապ չունեմ, արդեն 15 օր է այնտեղ չեմ գնացել»:

Ի դեպ, այսօր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբանները հայտնել են, որ ԱԱԾ են կանչվել Խաչատրյանի կինը և տղայի՝ Գուրգեն Խաչատրյանի կինը: Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացվել՝ միջնորդությունը դատարանում է:

Նարեկ Կիրակոսյան