Ադրբեջանի տնտեսությունը խորը ճգնաժամի շեմին է. ադրբեջանական նավթի գինը  հասել է պատմական նվազագույնի՝ 15 դոլարի

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Նավթի համաշխարհային գների անկումը շարունակվում է։ Նախօրեին պատմության մեջ աննախադեպ իրադարձություն արձանագրվեց՝ ամերիկյան նավթի գինը դարձավ բացասական. WTI տեսակի նավթի մեկ բարելը սկսեց վաճառվել -40 դոլարով:

Նավթի գների աննախադեպ անկումը չի շրջացնել նաև Ադրբեջանը։ Այսօր արդեն ադրբեջանական նավթի գինը պատմության մեջ առաջին անգամ հասել է 15 դոլարի։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նավթի 1 բարելը համաշխարհային շուկայում նվազել է 5.49 դոլարով կամ 25.78 տոկոսով և այժմ կազմում է 15.81 դոլար։ Մինչ այս, ադրբեջանական նավթի ամենացածր գինը գրանցվել էր 2020 թվականի ապրիլի 1-ին՝ 16.53 դոլար։

Ադրբեջանը, որը հիմնականում ապրում է նավթի հաշվին, վերջին 12 տարում նավթի գների կտրուկ անկման պատճառով արդեն 3-րդ անգամ է հայտնվում սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ։ Առաջին տնտեսական ճգնաժամը 2008 թվականին էր, որը կարճ տևեց, և 2009-ին արդեն նավթի գները սկսեցին աճալ՝ հասնելով 120 դոլարի։

Երկրորդ ճգնաժամը 2015-ին էր, երբ նավթի գինը կտրուկ նվազեց՝ հասնելով 60 դոլարի, ինչն էլ իր հերթին մեծ վնաս հասցրեց Ադրբեջանի տնտեսությանը և Կառավարությանը ստիպեց արժեզրկել մանաթը՝ երկիրը ֆինանսական կոլապսից փրկելու համար։ Ադրբեջանական տարբեր շրջանակներ նույնիսկ նշում են, որ երկիրը, դեռ չհաղթահարած 2015 թվականի ճգնաժամը, հայտնվում է ավելի խորը ճգնաժամի մեջ։

Այժմ նավթի գները պատմական անկում են գրանցում, ինչը ենթադրում է Ադրբեջանի տնտեսությանը ավելի մեծ վնաս՝ ի տարբերություն նախորդ դեպքերի։ Նույնիսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է բացահայտ խոսում ծանր հետևանքների մասին։ Ալիևը հրահանգել է նաև պետական բյուջեում կրճատումներ անել։

«Եթե նավթի գինը չբարձրանա անհրաժեշտ մակարդակի, մենք կունենանք լրացուցիչ կորուստներ, որոնք կարող են կազմել մոտ 700 մլն դոլար կամ հասնել 1 մլրդ դոլարի»,- ավելի վաղ ասել էր Ալիևը՝ 2020 թվականի առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ։

Նշենք, որ Ադրբեջանի 2020 թվականի բյուջեում նավթի 1 բարելի գինը հաշվարկված է 55 դոլար, իսկ հիմա այն հասել է 15 դոլարի։

Ադրբեջանցի տարբեր փորձագետներ իրենց կանխատեսումներում նշում են, որ ճգնաժամային իրավիճակը կշարունակվի մինչև տարեվերջ։

«Մեր տնտեսությունը կախված է նավթից։ Ադրբեջանական եկամուտները ստացվում են միայն նավթից։ Առաջին եռամսյակում մենք կարողացանք այն ավելացնել և կայունանալ հունվար ամսին։ Բայց հիմա անկում է գնում։ Առաջին հերթին՝ մեր նավթի կիրառումը հատուկ ոլորտային է, օգտագործվում է ինքնաթիռներում և այլն։ Հիմնական սպառողն էլ եվրոպական շուկան է։ Եվրոպայում սպառման նվազումը մեզ համար մեծ հարված է։ Մյուս խնդիրն այն է, որ մենք հիմնականում նավթ ենք վաճառում, նույնիսկ գազի արտահանումն է կրճատվել։ Այս հետևանքները մեզ համար կշարունակվեն մինչև տարվա վերջ, քանի որ 2-րդ և 3-րդ եռամսյակում  նավթի գները կտրուկ չեն բարձրանա»,- «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայության հետ զրույցում նման կարծիք է հայտնել տնտեսագետ Թողրուլ Վալիևը։

Ադրբեջանական Meydan TV-ի հաղորդմամբ էլ՝ ստեղծված իրավիճակում SOCAR պետական նավթային ընկերությունը պատրաստվում է 5.000 հոգու ազատել աշխատանքից։

«Մայիսից սկսած մինչև տարեվերջ SOCAR-ի կազմում գտնվող «Ազնեֆտ» արտադրական ասոցիացիայի 5000 աշխատակիցներ կարող են մնալ առանց աշխատանքի»,- լրատվամիջոցին հայտնել է նավթային ոլորտի աշխատողների իրավունքների պաշտպանության կազմակերպության ղեկավար Միրվարի Ղահրամանլին։

Նա նաև նշել է, որ իր ստացած տեղեկություններով՝ բանակցություններ են ընթանում մի քանի նավթագազային բաժանմունքների փակման մասին, որոնք գտնվում են «Ազնեֆտ» արտադրական ասոցիացիայի կազմում։

SOCAR ընկերությունը, սակայն, հերքել է աշխատատեղերի կրճատումների մասին լուրերը։

Էմմա Չոբանյան