Գեղարքունիքի 10 վարակակիրներն էլ Վարդենիս քաղաքից են․ մանրամասներ

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը իր ֆեյսբուքյան էջով հայտնել էր, որ մարզում արդեն վարակի 10 դեպք է գրանցվել․ «Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է, և մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների»։

Factor.am-ի տեղեկություններով վարակակիրներից շատերի թեստերի պատասխանը գիշերն է եկել, նրանց բոլորին Երևանից մեկնած հատուկ խումբը մեկուսացրել է։

Տեղեկության հետ կապված փորձեցինք մեկնաբանություն ստանալ մարզպետից։ Նա ի պատասխան մեր հարցի հաստատեց, որ նշված տասը դեպքերն էլ Վարդենիս քաղաքից են:

«Նրանց շփման շրջանակը հիմնականում պարզված է, դժվարություն ունեք միայն սկզբնաղբյուրի պարզման հետ կապված։ Հաջորդականությամբ կոնտակտավորներին ընտանիքների անդամները պարզվում են և ոմանք մեկուսանում են, ոմանք տեղափոխվում են հյուրանոցներ»,- նշեց Սանոսյանը։

Սկզբնաղբյուրի հստակեցման վերաբերյալ Factor.am-ին հայտնի էր դարձել, որ տարածման աղբյուրը եղել է Էջմիածին քաղաքը, վարակակիրը այնտեղ է գտնվել որոշ ժամանակ առաջ, որից հետո ի հայտ են եկել սիմպտոմները: Մարզպետը այս տեղեկության վերաբերյալ ասաց․ «Տարբեր այդպիսի վարկածներ ունենք, բայց դեռ վերջնական տվյալ չունենք, դրա համար չեմ կարողանում ոչ հերքել, ոչ հաստատել»։

Նշենք, որ Վարդենիս քաղաքում վարակի բռնկման սկզբնաղբյուրը տեղի պոլիկլինիկան է, բժիշկներից մեկը ունենալով բոլոր սիմպտոմները շարունակել է աշխատանքի հաճախել և հենց նրա հետ կոնտակտավորներն էլ թեստավորվել և մեկուսացվել են։

Հավելենք նաև, որ վարակակիրների շփման շրջանակը մեծ է։

Լիլիթ Շաբոյան