Կարելի՞ է արդյոք համաճարակի ժամանակ ձու և ձուկ ուտել․ մեկնաբանում է սննդագետը

Լուրեր

12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կորոնավիրուսի համաճարակը տարբեր երկրներում փոխել է ոչ միայն մարդկանց կյանքը, այլ նաև սննդակարգը։ Օրինակ Պեկինում իշխանություններն արգելք էին դրել վայրի կենդանիների միսը ուտելու վրա։ Մի շարք այլ երկներում էլ ձուկ ու ձու չեն ուտում։ Արդյոք կա՞ նման անհրաժեշտություն։ Ո՞ր սննդամթերքներից է պետք հրաժարվել և ի՞նչ օգտագործել օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի հետ։

«Տարբեր երկրների տարբեր բլոգերներ կարող են ամեն հիմարություն գրել-ասել, սակայն պետք է հետևել սննդակարգի միջազգային անվտանգության և սնուցման մարմիններին, ինչպես, օրինակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է, Եվրամիության սննդամթերքի անվտանգության միջազգային մարմինը, կամ տարբեր երկրների գիտական մարմինները։ Ես այժմ հայտարարում եմ, որ կենդանական ծագման մթերքները չեն հանդիսանում կորոնավիրուսի տարածման պատճառ։ Բնականաբար, մենք հում ձուկ և հում ձու չենք օգտագործում, իսկ մի քանի րոպե եռացման պարագայում էլ արդեն ոչ մի վիրուս, այդ թվում՝ կորոնավիրուսը, չի կարող դիմակայել»,- ասաց սննդաբանը։

Նա նաև հավելեց, որ թե՛ ձուն, և թե՛ ձուկը շատ օգտակար մթերքներ են և պարունակում են շատ կարևոր սննդատարրեր՝ վիտամիններ, սպիտակուցներ, ճարպաթթուներ։ Ավելորդ քաշ հավաքել չցանկացողներին էլ Պիպոյանը խորհուրդ է տալիս առողջ սնվել և սննդակարգին հետևել միշտ, և ոչ թե սպասել որևէ լավ կամ վատ առիթի․ «Օրգանիզմի դիմադրողականությունն ու առողջ սննդակարգը պետք է լինի մարդու կենսակերպը։ Սննդակարգը պետք է լինի գունեղ, այսինքն՝ պտուղ-բանջարեղենի առկայությամբ, քանի որ նրանց տարբեր պիգմենտները, տարբեր գույները տարբեր ազդեցություն են թողնում։ Օրինակ՝ բոլոր սպիտակ բույսերը բարձրացնում են դիմադրողականությունը՝ սոխը, սխտորը, և պարտադիր չէ սպասել՝ համաճարակ լինի, որպեսզի նոր օգտագործեք այս մթերքները»։

Սննդաբանն անդրադարձավ նաև համավարակի ընթացում շեշտակի թանկացած իմբիրի /կոճապղպեղի/ գնին՝ առաջարկելով դրա փոխարինիչները: «Ինչ-ինչ, մենք իմբիրասեր ազգ չենք, երկրում եղածն էլ այնքան էր, որքան որ պահանջարկ կար, հիմա ակնհայտ է, որ պահանջարկը բարձրացել է և որոշներն էլ առիթից օգտվում են։ Նշեմ, որ հակավիրուսային պայքարում կան գրեթե նույն ազդեցությունը թողնող այլ բույսեր, օրինակ՝ քրքումը, դարչինը, մեխակը և այլ բույսեր»,- նշեց նա։

Պիպոյանը խորհուրդ է տալիս տանը անգործ չնստել և իմպրովիզներ անել օրգանիզմի համար օգտակար թուրմեր պատրաստելով․ «Օրինակ, եթե օգտագործում եք կարկադե, վրան ավելացրեք դարչին ու մեխակ, հաջորդ օրը կոճապղպեղ կիտրոնով, հետո կարկադեն դարչինով և այլն, որպեսզի մեր կյանքն էլ այս օրերին գունեղ, համեղ և օգտակար լինի»։

Սննդագետը ստեղծված իրավիճակում նաև դրական բան է տեսնում, ասում է՝ լավ է, որ երկար կմնանք կարանտինում, կկարողանանք առողջ սննդային սովորություններ ձեռք բերել, որոնք դրական կազդեն օրգանիզմի վրա։

Լիլիթ Շաբոյան